Անելիք Բանկը սկսել է բիզնեսի վարկավորման նոր, լայնամասշտաբ ծրագիր` իր ձևաչափով առաջինը ՀՀ բանկային համակարգում

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը սկսում է վարկավորման նոր ծրագիր` մրցույթ:

ՀՀ բանկային համակարգում նոր և առաջինը իր ձևաչափով իրականացվող մրցույթում մասնակիցները կվարկավորվեն իրենց իսկ առաջարկած վարկավորման տոկոսադրույքով, հաղորդում է Անելիք Բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթը լինելու է շարունակական, և Բանկը այս նոր մոտեցումը կկիրառի նաև այլ բանկային ծառայությունների համար։

Որպես պիլոտային մոտեցում վարկավորման ընդհանուր ծավալը առաջին փուլի համար կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար: Մրցույթի մասնակիցները Բանկի կողմից նախապես հաստատված վարկի համար կներկայացնեն մրցույթի մասնակցության հայտեր:

Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից փակ ծրարով ներկայացրած տոկոսադրույքի առաջարկները կբացվեն Բանկի ներկայացուցիչների, մրցույթի մասնակիցների և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մրցույթում ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկած մասնակիցները (տոկոսադրույքի նվազման կարգով) կճանաչվեն մրցույթի հաղթողներ:

Մրցույթի մասնակցության հայտերը կբացվեն մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում, որը զուգահեռ կհեռարձակվի համացանցում` ուղիղ կապով:

Վարկի նվազագույն գումարը սահմանվում է 50,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույն գումարը` 250,000 ԱՄՆ դոլար: Վարկի նվազագույն տարեկան տոկոսադրույքը 7.7% է, իսկ վարկի առավելագույն տոկոսադրույքը կլինի կորպորատիվ հաճախորդի կողմից մրցույթի մասնակցության հայտով առաջարկվող տարեկան տոկոսադրույքը: Վարկերը տրամադրվելու են ԱՄՆ դոլարով և մինչև 60 ամիս ժամկետով:

«Ուրախությամբ հայտնում եմ, որ Անելիք Բանկն առաջինն է, որ ներդնում է Բիզնեսի վարկավորման այս նոր մոտեցումը, որն ուղղված է ՀՀ տնտեսության ոլորտների զարգացմանը, բիզնես գործընթացի աշխուժացմանը, և մենք համոզված ենք, որ տվյալ նախագիծը կլինի հեռանկարային և կնպաստի Բանկի և հաճախորդների միջև կայուն հարաբերությունների ձևավորմանը և զարգացմանը: Անելիք Բանկն, իր հաճախորդներին ցուցաբերում է անհատական մոտեցում, ինչի մասին վկայում է նաև վարկավորման այս նոր մոտեցումը, որը հնարավորություն է տալիս հաճախորդին Բանկի կողմից հաստատված վարկը ստանալ իր բիզնեսի համար առավել արդյունավետ տոկոսադրույքով, որի հաշվարկն իրականացնում է հենց ինքը` հաճախորդը», – ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:

Նշենք, որ մասնակիցները վարկային հայտերը կարող են ներկայացնել 2017 թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն օնլայն հեռարձակմամբ 2017 թ.–ի սեպտեմբերի 4-ին։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img