Հայաստանը ԵԱՏՄ–ում երրորդ տեղն է զբաղեցնում Ռուասատանից կատարած օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով. ԵԱԶԲ զեկույց

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2017 թ. սկզբին Հայաստանում ռուսաստանյան ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 3,4 մլրդ դոլար: Այդ մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի կայքում հրապարակված Ինտեգրման հետազոտությունների կենտրոնի «ԱՊՀ-ում փոխադարձ ներդրումների մոնիտորինգ -2017» զեկույցում: Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, ռուսաստանյան ընկերություններն ավելացրել են օտարերկրյա ներդրումները Եվրասիական միության բոլոր երկրներում:

2017 թ. սկզբին ՌԴ–ից ուղղակի ներդրումների արտահանման առաջատարը Բելառուսն է`8,5 մլրդ դոլար, որին հաջորդում է Ղազախստանը`8,2 մլրդ դոլար, երրորդ տեղում Հայաստանն է (3,4 մլրդ դոլար), ապա Ղրղըզստանը (0,9 մլրդ դոլար):

ԵԱՏՄ երկրներում կատարված ռուսական ներդրումների կեսից ավելին բաժին է ընկնում վառելանյութի համալիրին: Զգալի տեղ են զբաղեցնում գունավոր մետալուրգիայի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական հատվածներում կատարված օտարերկրյա ներդրումները:

ԵԱՏՄ–ում կապիտալի խոշորագույն արտահանողները ռուսաստանյան ընկերություններ են, որոնց բաժին է ընկնում արտահանված կապիտալի ավելի քան 78% -ը: Երկրորդ տեղում Ղազախստանն է (13,5%), երրորդում `Բելառուսը (7,8%): Հայաստանը և Ղրղըզստանը զգալիորեն զիջում են ԵԱՏՄ -ի խոշորագույն տնտեսություններին: Բանկի վերլուծաբանները կարծում են, որ Եվրասիական ինտեգրացիայի խորացումը ԵԱՏՄ–ում և ընդհանուր շուկաների կառուցումն աստիճանաբար կփոխի կորպորատիվ փոխգործակցության պատկերը:

Առայժմ, ԵԱՏՄ–ի ընձեռած առավելություններն օգտագործում են հիմնականում խոշոր ներդրող– ընկերությունները: Մեծ բիզնեսի համար միջսահմանային խոչընդոտներ պակաս ցավոտ են, ընկերությունների ռեսուրսները թույլ են տալիս արդյունավետ կերպով հաղթահարել դրանք: Միջին բիզնեսը դեռևս արտաերկիր չի գնում:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) միջազգային ֆինանսական հաստատությունն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից` 2006 թվականի հունվարին։ Բանկի նպատակն է խթանել անդամ-պետությունների շուկայական տնտեսությունների զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման: Բանկի կանոնադրական կապիտալը 7 մլրդ դոլոր է։ Բանկի անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Ինտեգրման հետազոտությունների կենտրոնը Եվրասիական զարգացման բանկի մասնագիտացված վերլուծական կենտրոն է: Կենտրոնին վստահված է հետազոտական աշխատանքների կազմակերպումը, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խնդիրների վերաբերյալ հաշվետվությունների և առաջարկությունների նախապատրաստումը: Իր հիմնադրման պահից` անցած 6 տարիների ընթացքում Կենտրոնը հրապարակել է 45 զեկույց: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img