ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է շահավետ պայմաններով ուսանողական վարկեր

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին առաջարկում է թեթևացնել ֆինանսական բեռը և ստանալ ցածր տոկոսադրույքով ուսանողական վարկ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ուսանողներին տրվում է բացառիկ հնարավորություն ուսման ընթացքում վճարել միայն վարկի տոկոսները, իսկ վարկի հիմնական պարտքի մարման մասին հոգ տանել արդեն բարձրագույն կրթության մասին դիպլոմներ ստանալուց հետո: Բացի այդ, գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար գործում է ավելի ցածր տոկոսադրույք:

Ուսանողական վարկերը տրամադրվում են ՀՀ պետական և պետական հավատարմագիր ունեցող շուրջ 60 ուսումնական հաստատությունների բակալավրիատում և մագիստրատուրայում ուսման վարձերը վճարելու նպատակով:

Ուսանողական վարկ կարող են ստանալ 16 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող անձինք:

Վարկը տրամադրվում է միայն ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի երաշխավորությամբ: Վարկը ստանալու համար վարկառուի (ուսանողի) մոտ եկամտի առկայություն չի պահանջվում, բավական է միայն ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի մոտ եկամուտների առկայություն: Իսկ այն դեպքում, երբ ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի անբավարարության դեպքում եկամուտները բավարար չեն կամ ընդհանրապես բացակայում են, հնարավոր է համավարկառուի ներգրավումը:

Վարկի տրամադրման մասին որոշումը Բանկը կայացնում է առավելագույնը 2 աշխատանքային օրում:

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, տարեկան 10% տոկոսադրույքով, գերազանցիկների համար` 9%, վարկի առավելագույն ժամկետ` ուսուցման ժամկետը + 6 տարի (10-ից ոչ ավելի), մեկ ուսումնական տարվա համար առավելագույն գումարը կազմում է 450 000 ՀՀ դրամ, ուսուցման ողջ ժամկետի համար առավելագույն գումարը 1 800 000 ՀՀ դրամ։ Միջնորդավճարներ չեն գանձվում

Ուսումնական հաստատությունների, որոնց վարձավճարները կարելի է իրականացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի ուսանողական վարկի միջոցով, ցուցակին ծանոթանալու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել Բանկի www.vtb.am պաշտոնական կայք կամ զանգահարել Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img