«Անելիք Բանկ»-ի տրամադրած վարկերը հնարավոր է առցանց մարել «Իդրամ»-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ»-ի և «Իդրամ» վճարային համակարգի համագործակցության արդյունքում՝ «Իդրամ»-ի բոլոր հարթակներում այսուհետ հնարավոր կլինի իրականացնել «Անելիք Բանկ»–ի տրամադրած վարկերի առցանց մարումներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր ծառայությունն «Անելիք Բանկ»ի վարկառուներին հնարավորություն է ընձեռում իրական ռեժիմում իրականացնել վարկերի պարբերական մարումներ «Իդրամ» համակարգի լայն ցանցով օրվա ցանկացած պահի:

«Անելիք Բանկ»-ի տրամադրած վարկերի վայրկենական մարումներ հնարավոր է իրականացնել www.idram.am կայքում, iOS և Android օպերացիոն համակարգերում հասանելի «Իդրամ» բջջային դրամապանակով, 53 մասնաճյուղերում և ավելի քան 160 տերմինալներով:

«Իդրամ» համակարգի միջոցով «Անելիք Բանկ»–ի տրամադրած վարկի մարում իրականացնելիս գումարի փոխանցումը կատարվում է նույն պահին: Ոչ աշխատանքային օրերին և 19:45-ից հետո իրականացված մարումների փոխանցումը կատարվում է հաջորդող բանկային օրը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`«Credit Bank S.A.L.»–ը, ձեռք է բերել Բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով դրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թվականին «Credit Bank S.A.L.»–ի բաժնեմասն աճել է մինչև 89.95 տոկոս, իսկ 2013 թվականին «Credit Bank S.A.L.»–ը միավորել է «Անելիք Բանկ»–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD – 59,7% и “CreditBank S.A.L.” – 40,3%։ -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img