«Կամուրջն» առաջարկում է «Շտապ» միկրովարկը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է ձեռնարկատիրական/ գյուղատնտեսական «ՇՏԱՊ» վարկատեսակը և բարելավել է գործող բիզնես և գյուղատնտեսական միկրովարկերի պայմանները, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նոր ներդրված ձեռնարկատիրական և գյուղատնտեսական «ՇՏԱՊ» վարկատեսակը հնարավորություն է տալիս հաճախորդներին 2 ժամում ստանալ մինչև 500,000 ՀՀ դրամի կամ 1,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ թե’ գյուղատնտեսական և թե’ բիզնես նպատակների համար, ընդ որում առանց գրավադրման և առանց երաշխավորի:

«ՇՏԱՊ» վարկատեսակի առավելություններից է նաև այն հանգամանքը, որ ընկերության գործող և նախկինում «ԿԱՄՈՒՐՋ»-ի հաճախորդ հանդիսացող հաճախորդներին այն տրամադրվելու է ավելի մատչելի տոկոսադրույքով:

Գործող` մինչև 3,000,000 ՀՀ դրամ կամ 6000 ԱՄՆ դոլարի բիզնես և գյուղատնտեսական վարկատեսակների պայմանները բարելավվել են. իջեցվել է վարկի տոկոսադրույքը` այսուհետ հաճախորդներին հնարավորություն տալով վարկավորվել թե’ գյուղատնտեսական, թե’ բիզնես նպատակների համար սկսած 15% տարեկան տոկոսադրույքով` առանց ամսական սպասարկման վճարի գանձման:

Ընդ որում գյուղատնտեսական նպատակով վարկավորման դեպքում 36 ամսվա ընթացքում նշված վարկատեսակը նախատեսում է մինչև 27 ամիս արտոնյալ ժամկետ, որը թույլ կտա հաճախորդներին վարկի գումարի մարումներն իրականացնել անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված գյուղատնտեսության սեզոնայնությանը:

«Կամուրջ» ՈւՎԿ–ն Հայաստանում գործող խոշոր վարկային կազմակերպություններից մեկին է։ Այն հիմնադրվել է 2010 թ.–ին Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից։ Ընկերությունը 2012 թ.–ի փետրվարին վերակազմավորվել է «Կամուրջ» ՓԲԸ–ի ($1 – 478,25 դրամ)։ -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img