«Ամերիաբանկը» ճանաչվել է Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։

Փառատոնի հաղթող ճանաչվեց «Ամերիաբանկի» թիմը, որը «Բրեյն ռինգի» եզրափակչում պարտության մատնեց «HSBC Armenia» բանկի թիմին։ Երրորդ տեղում են «ՎՏԲ–Հայաստանի» գիտակները, ովքեր վճռորոշ պայքարում հաղթանակը կորզեցին «Ռոսգոսստրախ–Հայաստան» թիմից։

Պատրաստվածության բարձր մակարդակ ցուցադրեցին նաև «Art-Lar Finance and Accounting»–ի և «ACBA Leasing» ընկերության թիմերի ներկայացուցիչները։ Փառատոնի լավագույն գիտակ ճանաչվեց «Art-Lar Finance and Accounting»–ի մասնակից Հայկազ Մելքումյանը։

«Գիտակների հայկական ասոցիացիայի» ղեկավար Տիգրան Քոչարյանը, շնորհավորելով ներկաներին և հանձնելով գավաթը հաղթողին, նշեց փառատոնի մասնակիցների գիտելիքների բարձր մակարդակը և մաղթեց, որպեսզի ապագայում խաղերի մասնակիցների թիվը միայն ավելանա։

«Նման միջոցառումների անցկացումն առաջին հերթին օգտակար է հենց կազմակերպություններին, քանի որ այս խաղն օգնում է համախմբել մարդկանց և խթանել թիմային քննարկումը, որը հաճախ անհրաժեշտ է աշխատանքում», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, կազմակերպություններում գիտակների պակաս չկա, և նման խաղերի անցկացումն արդեն դարձել է բարի և գեղեցիկ ավանդույթ։

«Կարելի է հուսալ, որ փառատոնն ապագայում կունենա հաջող շարունակություն», – նշեց Քոչարյանը։

Փառատոնի կազմկոմիտեի նախագահ Մարգար Սեդրակյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ մրցաշարում մասնակցող թիմերի քանակը տարեցտարի կավելանա, և հնարավոր է նաև, որ մոտ ապագայում մրցաշարին մասնակցեն ոչ միայն ֆինանսական, այլև ուրիշ ոլորտների կազմակերպություններ։

Հաղթողներն արժանացան ոչ միայն գավաթների և մրցանակների` գրքերի տեսքով, այլև «Տարվա ինտելեկտուալ բանկ» դիպլոմների, որոնք հանձնվեցին փառատոնի հաղթող «Ամերիաբանկին» և ««Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» կատեգորիայի չեմպիոն» «HSBC Armenia» թիմին։

Փառատոնի կազմակերպիչ «Գիտակների հայկական ասոցիացիան» մշտապես ընդլայնում է միջոցառումների աշխարհագրությունը` ներգրավելով տարբեր կազմակերպությունների։ Մրցաշարի նպատակն է խթանել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերում և առավելագույնս նպաստել երկրում խաղի տարածմանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img