ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ անվճար բիզնես դասընթաց է կազմակերպել Գյումրու հյուրանոցային ոլորտի համար

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է մարզերում գործող ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը:

Հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի ունեցան Գյումրի քաղաքում և ներառեցին «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի հանդեպ» նոր ներդրված թեմաները: Դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մեկ ամիս առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Շիրակի մարզպետարանը հուշագիր ստորագրեցին, որով մենք պարտավորվեցինք Շիրակում միավորել մեր ուժերը ՓՄՁ ոլորտի զարգացման համար։ Բանկի՝ թրեյնինգներ անցկացնող աշխատակիցները, որոնք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC Business Edge) կողմից վերջերս ստացել են միջազգային թրեյնավարների սերտիֆիկացման աստիճան, այս տարի Երևան քաղաքից բացի դասընթացներ են անցկացրել Լոռու, Արմավիրի, Սյունիքի, ինչպես նաև Շիրակի մարզերում, իսկ այս դասընթացը Շիրակում արդեն թվով չորրորդն է։ Կարող ենք փաստել, որ այս տարի ունենք զբոսաշրջիկների հոսքի աճ, և նոր ներդրված մոդուլով մարզի հյուրանոցային բիզնեսի ոլորտի համար իրականացվող բիզնես դասընթացի բովանդակությունը պայմանավորված է հենց ոլորտում ստեղծված պահանջարկով և առաջիկա զարգացումների կանխատեսմամբ։ Համոզված ենք, որ մեր գործունեության 20 տարիների ընթացքում կուտակած, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը, որոնք դասընթացի շրջանակում այս օրերին փոխանցեցինք Շիրակի մեր գործընկերներին, դրական ազդեցություն կթողնեն և՛ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, և՛ նրանց բիզնեսի զարգացման վրա»,- ասել է բանկի Զարգացման և մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից իրականցվել է 55 անվճար բիզնես դասընթաց, որոնց մասնակցել են ավելի քան 700 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 380 կազմակերպություններից: Բիզնես դասընթացներին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր ՓՄՁ ներկայացուցիչները։ Դասընթացների իրականացման ժամանակացույցին կարելի է ծանոթանալ www.SME.acba.am կայքում, իսկ դրանց մասնակցելու համար կարելի է գրանցվել այստեղ։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img