Ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկ»–ը մտադիր է ընդլայնել գործակցությունը Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի ՀՀ տնտեսական զարգացման զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և «Վնեշէկոնոմբանկ» բանկի ներկայացուցիչներ Դանիիլ Ալգուլյանի, Ալեքսեյ Գորկովի և Սերգեյ Դուրնոպիանովի հանդիպման ընթացքում:

Կարայանի խոսքով, համատեղ ծրագրերը պետք է ուղղվեն Եվրասիական տնտեսական միության ներսում ներմուծման փոխարինման ապահովմանը և դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանմանը։

«Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչների հետ պայամանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի, բանկի կողմից սուբսիդավորման արդյունքում ռուսական արտադրության լեռնահանքային, գյուղատնտեսական, շինարարական, կոմունալ մեքենաշինական սարքավորումների տրամադրման մատչելի առաջարկներ կներկայացվեն Հայաստանի տնտեսությունում դրանք գործածելու նպատակով։

Սուբսիդավորված ռեսուրսներ կտրամադրվեն նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով, այդ թվում՝ վենչուրային ծրագրեր իրականացնելու համար։

Առաջիկայում նախատեսվում է համագործակցության փաստաթուղթ ստորագրել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով։ -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img