Հայաստանում կկարողանան մաշկի փոխպատվաստման համար մարդու մաշկ աճեցնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հիմնադրամի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտին տրամադրած մարդու օրգանիզմին ամենամոտ միջավայր ապահովող ինկուբատորում ցողունային բջիջների միջոցով մարդու մաշկ կաճեցվի։

Դրամաշնորհի միջոցով գնված ինկուբատորն ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիային է տրամադրել «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

«Շատ լավ որակի ինկուբատոր ենք ձեռք բերել, նախկինը բջիջների կենսունակ վիճակը պահպանելու համար չէր ապահովում բավարար պայմաններ, շատ հաճախ մեր կողմից իրականացվող փորձերը տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվում էին։ Առաջ ջերմաստիճանի և CO2 գազի ցուցիչների սանդղակների վրա նշագրում էինք իրականցրել, որպեսզի կարողանանք ձեռքով կարգավորումներ իրականացնել,  այժմ ինկուբատորն ինքնակարգավորվում է։ Առաջին մեր քայլը լինելու է ճարպային հյուսվածքից ցողունային բջիջներն անջատելը, այնուհետև ստեղծելու ենք բջիջների շտեմարան, որը  օգտագործվելու է մեր գենոֆոնդին համապատասխանող մաշկի ստեղծման համար։ Բջիջների շտեմարանի օգնությամբ կկարողանանք ստանալ տարբեր հյուսվածքներ, օրինակ՝ լյարդի, անոթների և օրգանների հյուսվածքներ»,- իր խոսքում նշեց Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի վարիչ Զարուհի Կարաբեկյանը։

«Ուրախ ենք, որ այսուհետ լաբորատորիայում գիտական աշխատանքներն ավելի արդյունավետ կկազմակերպվեն, ուսանողները հնարավորություն կունենան լաբորատորիայում փորձնական աշխատանքները իրականացնել ժամանակակից սարքերի միջոցով: Ներկայում մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկներն այլ երկրներից են հյուսվածքը ստանում։ Հուսով ենք, որ հիմնադրամի կողմից իրականացված ներդրման և մեր գիտնականների աշխատանքի արդյունքում շուտով այլընտրանք կունենանք», – իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան»  բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից  ստեղծվել է երկու տարի առաջ: Այս տարի դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար հիմնադրամը ստացել է 128 հայտ: Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի` Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի ներկայացրած ծրագիրը հաղթած 4 ծրագրերից մեկն է:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img