ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«3 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ՀՀ դրամով “Շահավետ” և “Պրոգրես” ավանդներ` 0.5% բարձրացված տոկոսադրույքով: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում գործում են նաև “Աշնանային խնայողություններ” ակցիայի պայմանները, որի շրջանակներում ՀՀ դրամով ավանդների համար նույնպես գործում են մինչև 10% բարձրացրած տոկոսադրույքներ», – ասված է տարածած հաղորդագրությունում։

“Շահավետ” և “Պրոգրես” ավանդները կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք առավելագույնը 730 օր ժամկետով: Ավանդներ ձևակերպելիս բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ Master Card պլաստիկ քարտ:

«Ավանդատուների համար հատուկ առաջարկի պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով», – նշում է բանկի մամուլի ծառայությունը:

Խնայողությունների միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 31-ին: Այն պաշտոնական տոն է, ամրագրված է ՄԱԿ-ի դիրեկտիվով 1989 թվականին: 1924 թ.-ին, Միլանում, տեղի ունեցավ խնայողական բանկերի Առաջին միջազգային կոնգրեսը, որին մասնակցեցին բանկերի ներկայացուցիչներ 29 երկրներից: Ի հիշատակ այդ իրադարձությանը հոկտեմբերի 31-ը որոշվեց հռչակել որպես Խնայողությունների միջազգային օր:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը

Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։

ԵԿԲ-ն սեպտեմբերին կարող է տոկոսադրույքը բարձրացնել մինչև 2,5% և այն պահպանել մինչև 2027 թ.-ի կեսը

Եվրոպական կենտրոնական բանկը, ինչպես սպասվում է, սեպտեմբերին ևս մեկ անգամ կբարձրացնի տոկոսադրույքները՝ կայուն գնաճային ճնշման ֆոնին, ինչից հետո անփոփոխ կկարգավորի դրամավարկային քաղաքականությունը առնվազն մինչև 2027 թ.-ի կեսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով

ՀՀ ԿԲ-ն  պարզեցրել է էլեկտրոնային դրամապանակների բացման և համալրման գործընթացը

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է էլեկտրոնային փողերի թողարկման և օգտագործման կարգավորման  փոփոխությունները, որոնք ուղղված են առավել արդյունավետ և մրցունակ վճարային միջավայրի ձևավորմանը

ՀՀ ԿԲ-ն քննարկման է ներկայացրել կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող ևս երկու նախագիծ

Հայաստանի Կենտրոնական բանկը հանրային քննարկման է ներկայացրել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի ևս երկու նախագիծ, հայտնում է կարգավորող մարմնի մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img