ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է նոր հիբրիդային թղթադրամները

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը շրջանարության մեջ ներդնելու օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ սրնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն մեկ տարի անց` 2018 թվականի նոյեմբերին։

Կոմպոզիտային են մասամբ թղթից և մասամբ պոլիմերից (պլաստիկից) բաղկացած  թղթադրամները։

Ըստ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանի, ԿԲ–ն թողարկել է նոր թղթադրամների նախատիպը` «Նոյյան տապան» կոլեկցիոն թղթադրամներ 500 դրամ անվանակական արժեքով։

«Որպեսզի մեր մասնագետները գործնականում որոշեն երրորդ սրնդի կոմպոզիտային թղթադրամների բոլոր որակական հատկանիշները, որոշում է կայացվել թողարկել հավաքորդական թղթադրամներ 500 դրամ անվանական արժեքով։ Այս թղթադրամն ավելի լավ պաշտպանիչ նշաններ ունի, որոնք կօգտագործվեն նաև բոլոր կոմպոզիտային թղթադրամներում», – նշել է նա։

500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» Հայաստանի Հանրապետության հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140 x 76 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է:

2017 թվականի մայիսին ՀՀ Կենտրոնական բանկը մրցույթ հայտարարեց կոմպոզիտային թղթադրամներ տպելու վերաբերյալ, իսկ հուլիսին` էսքիզների մրցույթ։ Նահապետյանը նշեց, որ մրցույթի արդյունքներով, գերմանական Giesecke & Devrient ընկերությունը կթողարկի նոր հայկական թղթադրամներ։ Իսկ էսքիզների մրցույթում, որին մասնակցում էին 30–ից ավելի դիզայներներ, ԿԲ–ի Արվեստի խորհուրդը քվեարկության արդյունքներով 3 դիզայներների` Էդվարդ Կուրղինյանի, Վարդան Վարդանյանի, Սուրեն Սիմոնյանի աշխատանքներն է ընտրել։ Ընդ որում,  Նահապետյանը նշեց, որ նրանց էսքիզների կոմբինացիան վերցվել է որպես հիմք` թղթադրամների վերջնական տեսքը որոշելու համար։

Նահապետյանը ներկայացրել է թղթադրամների նոր էսքիզները, նշելով, որ դրանք դեռ պետք է վերջնական տեսքի բերվեն։

2018 թվականին Հայաստանում շրջանառության մեջ կներդրվեն երրորդ սրնդի թղթադրամներ։ Այդ նորամությունը նվիրված է ազգային թղթադրամի` դրամի 25 ամյակին։

Ներկայիս թղթադրամները աստիճանաբար կհանվեն շրջանառությունից։ Կթողարկվեն նաև 2 հազար անվանակական արժեքով թղթադրամներ, իսկ 100 հազար դրամ անվանակական արժեքով թղթադրամները չեն թողարկվի ցածր պահանջարկի պատճառով։

Երրորդ սրնդի թղթադրամների վրա նոր պատկերներ կհայտնվեն։ Հազար դրամ անվանակական արժեքով թղթադրամների վրա կլինի Պարույր Սևակի նկարը, երկու հազար թղթադրամի` Տիգրան Պետրոսյանինը, 5 հազարի վրա` Վիլյամ Սարոյանի, 10 հազարի` Կոմիտասի, 20 հազարի` Հովհաննես Այվազովսկու, իսկ 50 հազար թղթադրամի վրա` Գրիգոր Լուսավորչի նկարը։ –0–

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img