ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային պրոդուկտ է գործարկում թոշակառուների համար

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, վարկը կտրամադրվի  0% տոկոսադրույքով։ Տվյալ պրոդուկտը իրենից ներկայացնում է վարկային գիծ ՀՀ դրամով, որը տրամադրվում է հաճախորդի գործող կենսաթոշակային քարտին: Վարկային գիծը տրամադրվում է առանց տարեկան տոկոսադրույքի, հաճախորդից գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար:

«Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտն ունի հետևյալ պայմանները`

վարկը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին; վարկային գծի առավելագույն գումար՝ կենսաթոշակի եռապատիկ չափը; վարկային գծի առավելագույն ժամկետ՝ 18 ամիս (ավտոմատ երկարաձգմամբ); ամսական միջնորդավճար վարկի սահմանաչափի գումարից՝ 1.5%; քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և “ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” բանկոմատներից՝  անվճար:

Թոշակառուների համար վարկային գծի մարման մեխանիզմը կազմված է պարզեցված սխեմայով, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են նույնիսկ չայցելել Բանկ վարկային գծի մարման վճարումներն իրականացնելու համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img