ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱԶԲ-Ի և Սիթի բանկիհետ կնքեց 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկը ստորագրել է Ակումբի առևտրի ֆինանսավորման մեկամյա ծրագիր` 25 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, որը կազմվել է Սիթի բանկի կողմից Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ միասին: ԱԶԲ-ն երաշխիքի ձևով աջակցում է ծրագրի մի մասին իր՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի (ԱՖԾ) միջոցով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Սա Սիթի բանկի կողմից Արդշինբանկի համար կազմված՝ Ակումբի առևտրի ֆինանսավորման առաջին ծրագիրն է: Դրա միջոցները կաջակցեն Արդշինբանկի լավագույն կորպորատիվ հաճախորդների ներմուծման և արտահանման գործարքներին՝ մեծացնելով առևտրային գործարքների ծավալն ու արժեքը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներում՝ ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտները:

«Մենք ուրախ ենք, որ մեր կորպորատիվ, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հաճախորդներին առևտրի ֆինանսավորման այսքան անհրաժեշտ պրոդուկտները տրամադրելու գործընթացում առաջատարն ենք: Սա ոչ միայն կդիվերսիֆիկացնի և կամրապնդի մեր հաճախորդների բազան, այլև կծառայիՀայաստանի կայուն տնտեսական աճին նպաստելու մեր նպատակին», – ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: «Կցանկանայի շնորհակալություն հայտնել Սիթի բանկին՝ մեր վաղեմի գործընկերոջը, ինչպես նաև ԱԶԲ-ին արդյունավետ համագործակցության և գործարքի հաջող իրականացմանհամար»:

«Սիթի բանկում մենք նպատակ ունենք ապահովել առանձնահատուկ և լավագույն առևտրային լուծումներ: Սիթի բանկի գլոբալ հասանելիությունը և առևտրային հոսքերի ֆինանսավորման փորձը մեզ իդեալական դիրք են ապահովում՝ զարգացող շուկաների առաջընթացին և աճին աջակցելու առումով», – ասել է Սիթի բանկի՝Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Ֆինանսական հաստատությունների և թղթակից բանկային, գանձապետական և առևտրային լուծումների գծով ղեկավար՝ Չաֆիք Հադաթը:

«Արդշինբանկի հետ Ակումբի առևտրի ֆինանսավորման այս ծրագրի միջոցով մենք կարողացանք գործընկերություն ձևավորել ոլորտի մի շարք մասնագետների հետ, որպեսզի ապահովենք Արդշինբանկի առևտրի ֆինանսավորման կարիքների համար իդեալական լուծումը»:

«ԱԶԲ-ն ուրախ է, որ այս գործարքի մասն է կազմում Արդշինբանկի և Սիթի բանկի հետ միասին», – ասել է ԱԶԲ-ի կապերի գծով կառավարիչ՝ Նանա Խուրոդզեն: «Այս ծրագրի միջոցով Արդշինբանկը կկարողանա ընդլայնել առևտրի ֆինանսավորման իր գործառնությունները` աջակցելու ավելի մեծ թվով ներկրող և արտահանող ընկերություններին, այդ թվում փոքր և միջին ձեռնարկություններին: Դա կնպաստի Հայաստանի աճին և աշխատատեղերի ստեղծմանը»:

2012թ.-ից ի վեր ԱԶԲ-ի ԱՖԾ-ն Հայաստանի առևտրի ոլորտում 55.9 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել 159 գործարքի միջոցով, որոնցից 95.6 տոկոսը ՓՄՁ-ների հետ կապված գործարքներ էին:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, ունի 64 մասնաճյուղից բաղկացած լայնածավալվաճառքի ցանց: Այն առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի կորպորացիաներին, ՓՄՁ-ներին և անհատներին: Այն միակ մասնավոր կազմակերպությունն է Հայաստանում, որը ստացել է երկու միջազգային վարկանիշային խոշոր գործակալությունների` Մուդիսի և Ֆիթչի վարկանիշը, որը հավասար է Սուվերեն վարկանիշին:

Առաջատար գլոբալ Սիթի բանկն ունի մոտ 200 մլն հաճախորդների հաշիվներ և գործում է ավելի քան 160 երկրներում և իրավասություններում: Սիթի բանկը սպառողներին, կորպորացիաներին, կառավարություններին և հաստատություններին տրամադրում է ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների լայն շրջանակ,ներառյալ սպառողական բանկային ու վարկային, կորպորատիվ ու ներդրումային բանկային ծառայություններ,արժեթղթերի բրոքերային ծառայություններ, գործարքային ծառայություններ և ունեցվածքի կառավարում:

Մանիլայում հիմնված ԱԶԲ-ի գործունեության նպատակը աղքատության կրճատումն է Ասիայի ևԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ համաշխարհային տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Հիմնադրված լինելով 1966 թվականին` ԱԶԲ-ն այժմ նշում է տարածաշրջանում զարգացման գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի աջակցությունը կազմել է 31,7 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 14 մլրդ դոլար գումարի չափով համաֆինանսավորում:

Առևտրի ֆինանսավորման ծրագիրը (ԱՖԾ), որն ունի ԱԶԲ-ի 3Ա վարկային վարկանիշ, ավելի քան 200 գործընկեր բանկերին երաշխիքներ ու վարկեր է տրամադրում առևտրին աջակցելու նպատակով՝ հնարավորություն ընձեռելով ավելի շատ ընկերություններ ներգրավել ներմուծման և արտահանման գործունեության մեջ ամբողջ Ասիայով: Առևտրի ֆինանսավորման բարձրակարգ մասնագետների և 24-ժամյա արձագանքման շնորհիվ ծրագիրն իրեն հաստատել է որպես միջազգային առևտրային հանրության կարևոր գործընկեր` ապահովելով արագ, հուսալի և արձագանքող աջակցություն տարածաշրջանի ամենադժվարին շուկաներում բացերը լրացնելու համար: 2009 թ.-ից ի վեր, ԱՖԾ-ն աջակցել է ավելի քան 9.200 փոքր ու միջին ձեռնարկություններին զարգացող Ասիայում ավելի քան 14,000 գործարքների միջոցով, որոնց արժեքը գերազանցում է 26 մլրդ դոլար` բորսաներում վաճառվող ապրանքատեսակների և արտադրական ապրանքներից մինչև բժշկական պարագաներն ու սպառողական ապրանքները: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը II եռամսյակում գերազանցել է 8,56 տրլն դրամը, տարեկան աճը կազմել է 23.56%

Հայաստանի բանկերի համախառն վարկային պորտֆելը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 8,56 տրլն դրամ՝ 2025 թվականի հունիսի 30-ի համեմատ ավելանալով 23.56%-ով, իսկ 2026 թվականի մարտի 31-ի համեմատ՝ 6.8%-ով

Moody’s-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը Ba3 մակարդակում և բարելավել կանխատեսումը՝ հասցնելով «դրականի»

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը  փոխել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» «դրականի»՝ հաստատելով ազգային և արտարժույթով թողարկողի երկարաժամկետ վարկանիշները Ba3 մակարդակում

Հայաստանի առևտրային բանկերը 2026 թ.-ի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են փոխանցել 116,2 մլրդ դրամ

Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ընդգրկվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում, այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ռուսաստանի սահմանափակումները կարող են դանդաղեցնել Հայաստանում գնաճը, սակայն ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցում չի ակնկալվում. նախկին ֆինանսների նախարար

Հայկական ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները կարող են իջեցնող ճնշում գործադրել Հայաստանի ներսում գների վրա, սակայն դա բավարար չի լինի Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի նվազեցմանն անցնելու համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 20–26)

Ֆինանսական օրակարգը Հայաստանում անցած շաբաթ ձևավորվել է առաջին կիսամյակի բանկային ոլորտի արդյունքներով, դրամական փոխանցումների ոլորտի փոփոխություններով և արտարժույթի փոխարժեքների դինամիկայով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img