Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամփոփվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի արդյունքները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթի արդյունքների ամփոփման ընթացքում առավելություն է տրվել մասնակից այն կազմակերպություններին, որոնց սերտիֆիկացման պարագայում ավելի մեծ է արտադրանքի արտահանման հնարավորությունը և որոնք օրգանական սերտիֆիկացում ստանալուց հետո նախատեսում են նոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև հաշվի է առնվել կազմակերպությունների սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։

Ծրագրին դիմած ավելի քան 70 տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15-ը։

Հիշեցնենք, որ օրգանական գյուղատնտեսության զարգացման ամենամյա ծրագիրն իրականացվում է 2015թ-ից։ Ծրագրի շրջանակում օրգանական սերտիֆիկացում են ստացել 30 տնտեսվարող։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվել է ծրագրի շահառուների վերապատրաստում։ Պայմանավորված մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ՝ արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 50 նոր աշխատատեղ։ Միայն 2017-2018 ծրագրի արդյունքում նախատեսվում է 70 նոր աշխատատեղի ստեղծում։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդների համար։

Հաղթող ճանաչված տնտեսվարողներն են Դարման թեյ, Օռվակո, Նաիրիան, Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա, Ագրոլոգ արտադրական կոպերատիվ, Արմեն Հովհաննիսյան,  Իշխան Ասլանյան, Ալեքսան Հովհաննիսյան, Նոր Եդեսիա ֆերմերային խումբ, Արմբերի, Go Green Armenia, Առ սահման ՍՊԸ, ֆերմեր՝ Աշոտ Քալաշյան, Սյունիքի մարզ, ֆերմեր՝ Զուռնաչյան Գեղայր, Տավուշի մարզ, ֆերմեր՝ Խաչատուր Գևորգյան,Սյունիքի մարզ։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img