Հայաստանի ֆինանսների նախարարը կմասնակցի Euromoney ամսագրի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հունվարի 16-17–ին կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ֆորումին  Euromoney ամսագրի համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է Ռայֆֆայզենբանկ միջազգային բանկի և Յունիկրոդիտ բանկի գործակցությամբ։

Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, ֆորումը ամենահեղինակավորներից է համարվում, որին մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ և ակտիվների կառավարիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից, ինչպես նաև ներդրումային կառավարիչներ և բանկեր, որոնք հետաքրքրված են ներկայիս դինամիկ զարգացող շուկայում մակրոտնտեսական և փոխառությունների միտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմամբ:

Ֆորումի շրջանակներում արծարծվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում պետական պարտքի կառավարումը 2018թ., վերջինիս միջավայրը կանաչ պարտատոմսերի սկզբունքները, դրամավարկային քաղաքականության կարգավորման հիմնախնդիրներ և այլն:

Նախարար Արամյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական իրավիճակը, զեկույց պետական պարտքի և հետագա զարգացման միտումների վերաբերյալ:

Ֆորումի շրջանակներում կազմակերպվելու են նաև երկկողմ հանդիպումներ ֆորումի մասնակից երկրների ֆինանսների նախարարների, մի շարք ներդրումային բանկերի ներկայացուցիչների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների հիմնական նպատակն է ներդրողներին տրամադրել թարմացված տեղեկատվություն մակրոտնտեսական վերջին զարգացումների և պետական պարտքի դինամիկայի վերաբերյալ: -0-

 

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img