ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Ելնելով բիզնեսի զարգացումից բխող կարիքների աճից և աշխատակիցների առավել արդյունավետ գործունեության համար պայմաններ ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղակայվել է նոր հասցեում, որը վերանորոգվել է Բանկի կողմից և համապտասխանում է բոլոր ժամանակակից տրենդներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

2018 թ. փետրվարի վերջին ավարտվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ՓԲԸ գլխամասային գրասենյակի աշխատակիցների, ինչպես նաև Բանկի ապարատա–ծրագրային համալիրի (որոնք գտնվում էին Նալբանդյան փող., 46 հասցեում) տեղափոխությունը Մոսկովյան 35 հասցեում գտնվող «Մոսկովյան Պլազա»-ի շենք:

Նոր գրասենյակը, որը տեղակայված է շենքի չորս հարկերում, հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համպատասխանում են ժամանակակից բանկային գրասենյակի պահանջներին:

Հանդիսանալով ՀՀ շուկայում խոշորագույն գործատուներից մեկը` նոր շենքում ՎՏԲ-Հայաստան Բանկը կարողացել է ոչ միայն լուծել Բանկի 3 տարբեր շենքերի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների մարդկային ռեսուրսների մեկ գրասենյակում կենտրոնացման ռազմավարական խնդիրը, այլև ստեղծել ժամանակակից և հարմարավետ պայմաններ արդյունավետ աշխատանքի և ստորաբաժանումների միջև փոխգործակցության համար:

Նոր գրասենյակում աշխատակիցների համար ստեղծվել են «Բաց գրասենյակ», սննդի և հանգստի գոտիներ՝ աշխատանքի առավել հարմարավետ պայմաններ ապահովելու և աշխատակիցների աշխատունակության բարձրացման նպատակով:

«Մոսկովյան Պլազա»-ում նաև կբացվեն 2 նոր մասնաճյուղ. երկրորդ պրեմիում գրասենյակը` Private Banking ձևաչափով , գրասենյակ իրավաբանական անձանց համար, որը կտեղափոխվի «Մոսկվայի Տուն» շենքից:

«Մոսկովյան Պլազա» շենքում նաև կստեղծվի հաճախորդների բանկոմատներով և վճարային տերմինալներով հագեցած 24/7 ինքնասպասարկման գոտի: ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակի աշխատանքի ռեժիմն է. երկ-ուրբ 9:00-18:00:

Հիշեցնենք նաև, որ 2017 թ.-ի վերջում ՎՏԲ- Հայաստան Բանկի սպասարկման բաժինը, որը նախկինում գտնվում էր Նալբանդյան, 46 հասցեում, սկսել է գործել Պուշկինի 3/1 հասցեում գտնվող «Պուշկին» մասնաճյուղում, որը հագեցած է հաճախորդների 24/7 ինքնասպասարկման առաջին գոտիով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img