«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի սպասարկման բաժինը տեղափոխվել է նոր հասցե

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. 2017 թ.-ի վերջում բանկի հաճախորդների աճող թվի սպասարկման պայմանների բարելավման նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի Սպասարկման բաժինը, որը գտնվում էր Նալբանդյան 46 հասցեում, տեղափոխվեց նոր ընդարձակ շենքՊուշկինի փ. 3/1 հասցեում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

2018 թ. մարտի 20-ին տեղի ունեցավ ՎՏԲ- Հայաստան բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը: ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը հյուրերի, բանկի հաճախորդների և աշխատակիցների ներկայությամբ հանդիսավորությամբ կտրեցին ժապավենը։

«Միջոցառման հյուրերին ներկայացվեց նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդներին հնարավորինս արագ և հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղը: Այդ նպատակով «Պուշկին» մասնաճյուղում գործում է էլեկտրոնային հերթի համակարգ, առկա է հարմարավետ սպասասրահ՝ ինտերնետ մուտքի հնարավորությամբ, բանակցային սենյակներ: Իսկ հատուկ երեխաների հետ եկած այցելուների համար կահավորված է խաղային գոտի, որտեղ երեխաները, ծնողներին սպասելու ընթացքում, կարողանան հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել», – նշված է տարածած հաղորդագրությունում:

«Պուշկին» մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև իրականացվում է կորպորատիվ հաճախորդների, փոքր և միջին բիզնեսի հաշվարկադրամարկղային սպասարկում: Բացի այդ, Բանկի հաճախորդները կարողեն անձամբ իրականացնել բանկային գործարքներ 24/7 ռեժիմով ինքնասպասարկման գոտում: Ինքնասպասարկման գոտին հագեցած է բանկոմատով և տերմինալով, որի շնորհիվ հաճախորդները ցանկացած պահին կարող են համալրել բանկային/քարտային հաշիվներ, ավանդներ, գումար հանել, մարել վարկեր, կատարել վճարումներ:

Նշվում է նաև, որ «Պուշկին» մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն է տրվում անվտանգ պահել իրենց արժեքավոր իրերը դեպոզիտար պահատուփերում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img