ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆինանսավորմամբ ստեղծվել է համայնքային առաջին կանաչ էներգետիկ ենթակառուցվածքը

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Քասախ համայնքում ավարտվել է համայնքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված առաջին ծրագիրը, որն իրականացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆինանսավորմամբ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Քասախում ստեղծված մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքի միջոցով այսուհետ էլեկտրաէներգիա կստանան համայնքային նշանակության բոլոր շենքերը և արտաքին լուսավորման ցանցը։

«Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Արդիականացվել է համայնքի գլխավոր փողոցների լուսատուների համակարգը. տեղադրվել են LED լուսատուներ։ Ստեղծված «կանաչ ենթակառուցվածքների» շնորհիվ Քասախ համայնքը տարեկան կխնայի առնվազն 6,000,000 ՀՀ դրամ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Քասախը Հայաստանում առաջինն է, որը որոշեց համայնքային մաքուր էներգիայի ենթակառուցվածք ստեղծել և հոսանքի ու տաք ջրի հարցը լուծել բնության միջոցով՝ միաժամանակ պահպանելով բնությունը։

Կանաչ էներգիայի օգտագործման արդյունքում տարեկան շրջակա միջավայր չի արտանետվի շուրջ 105 տոննա CO2  թունավոր գազ։

Ընկերությունից հայտնում են, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ –ը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում է Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img