ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները ինքնուրույն կորոշեն իրենց քարտերի PIN-ծածկագրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի ծածկագրերը հաճախորդներին տրամադրվում են SMS-հաղորդագրությունների միջոցով՝ թղթային կրիչների փոխարեն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Նոր քարտ ստանալիս SMS-հաղորդագրությամբ քարտապաններին ուղարկվում են ժամանակավոր PIN-ծածկագրեր, որոնք հաճախորդները պետք է ինքնուրույն փոխարինեն ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատների միջոցով և որոշեն PIN-ծածկագիր իրենց հայեցողությամբ: Նոր ծառայության շնորհիվ բանկի հաճախորդները կարող են ստեղծել թվերի կոմբինացիա, որն իրենք հեշտությամբ կհիշեն, հետագայում ցանկացած ժամանակ փոխելով այն, իսկ մի քանի քարտերի առկայության դեպքում՝ կարող են բոլոր քարտերի համար դնել նույն միասնական PIN-ծածկագիրը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ժամանակավոր PIN-ծածկագրով SMS-հաղորդագրությունը ստանալուց հետո հաճախորդը քարտի ակտիվացման և մշտական PIN-ծածկագիր որոշելու համար կատարում է հետևյալ գործողությունները.

  • քարտը մուտքագրում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած բանկոմատ;
  • մուտքագրում է SMS-հաղորդագրությամբ ստացված ժամանակավոր PIN-ծածկագիրը;
  • բացված պատուհանում մուտքագրում է նոր քառանիշ PIN-ծածկագիրը;
  • կրկին մուտքագրում է նոր PIN-ծածկագիրը և ավարտում է գործարքը:

«Ելնելով անվտանգության պահանջներից, հաճախորդի կողմից ստեղծած ծածկագիրը չի պահպանվում բանկի Պրոցեսինգային կենտրոնում և հասանելի է բացառապես հաճախորդին», – հայտնում են բանկից:

PIN-ծածկագրի ինքնուրույն փոխարինման ծառայությունը գործում է ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր քարտերի համար, բացառությամբ Instant Issue, Visa Infinite, թոշակային և վարկային քարտերի:

Ավելի մանրամասն տեղեկատվություն քարտն ակտիվացնելիս PIN-ծածկագրի փոխարինման մասին կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img