Thu, 19 February
6.7 C
Yerevan
USD: 377.69 RUB: 4.93 EUR: 446.88 GEL: 141.06 GBP: 512.37

ԱԶԲ-ն Հայաստանի տնտեսական աճը 2018 թ.-ին նախատեսում է 4%-ի չափով

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) ակնկալում է, որ 2018թ.-ին Հայաստանի տնտեսական աճն ավելի համեստ կլինի՝ կազմելով 4,0%: Այս մասին նշվում է ԱԶԲ-ի «Ասիայի զարգացման հեռանկարներ 2018»(ԱԶՀ)  զեկույցում (Asian Development Outlook 2018) «How technology affects jobs»:

Զեկույցում նշվում է, որ 2019 թ.-ին Հայստանի ՀՆԱ-ի աճը  կկազմի 4,2%: Ընդ որում, գնաճը հանրապետությունում նախատեսվում է 2,7% չափով, իսկ 2019-ին` 2,2%:

2017 թ.-ին Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 7,5% աճ, իսկ գնաճը կազմել է 1%: 2018 թ.-ի համար Հայաստանի պետբյուջեում նախատեսված է ՀՆԱ-ի աճ` 4,5% չափով:

«Այս կանխատեսումները ենթադրում են շարունակական բարենպաստ արտաքին միջավայրի առկայություն և կառուցվածքային բարեփոխումների արագացում՝ կառավարման բարելավման, ինչպես նաև մասնավոր ներդրումների և արտահանման խթանման նպատակով», – նշվում է ԱԶԲ երևանյան գրասենյակի հաղորդագրությունում:

Շարունակվող հարկաբյուջետային համախմբումը կարևորագույն դերակատարություն ունի պետական պարտքի նվազեցման գործընթացում: Ընդ որում, 2018-ին դրամավարկային քաղաքականությունը կկոշտանա աճող գնաճային ճնշումների դեմ պայքարու համար:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին ու ԱՊՀ որոշ երկրների, ապա 2018-ին Ադրբեջանում նախատեսվում է ՀՆԱ-ի աճ` 1,7%-ով, Վրաստանում ` 4,5%-ով, Ղազախստանում` 3,2%, Ղրղըզստանում` 3,5%, Տաջիկստանում` 6%, Թուրքմենստանում` 6,5% և Ուզբեկստանում` 5,5%-ով:

Ըստ զեկույցի, ԱԶԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի աճ Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը 2018թ.-ին կհասնի 6.0%-ի, իսկ 2019թ.-ին՝ 5.9%-ի, ինչը 2017թ.-ին գրանցված է 6.1%-ից մի փոքր ցածր:

«Զարգացող Ասիայի տնտեսությունների մեծամասնությունում աճի տեմպն արագացել է և դրան նպաստում է արտահանման բարձր պահանջարկն ու արագորեն ընդլայնվող ներքին պահանջարկը»,- նշվում է զեկույցում:

«Հեռանկարում կան անկման ռիսկեր, ինչը հիմնականում պայմանավորված է առևտրային լարվածության աճի սպառնալիքով: Վերջերս ԱՄՆ-ի կողմից սահմանված որոշ արտադրանքների սակագները դեռևս չեն վնասել առևտրին, սակայն ԱՄՆ-ի հետագա գործողությունները և դրանց դեմ հակազդեցությունը կարող են խաթարել Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բիզնեսի և սպառողների վստահությունը: Բացի դրանից, ԱՄՆ-ի ավելի բարձր տոկոսադրույքները կարող են արագացնել կապիտալի արտահոսքը, թեև այդ ռիսկը որոշ չափով մեղմվում է տարածաշրջանին բնորոշ բարձր իրացվելիությամբ: Բարեբախտաբար, ասիական երկրների տնտեսությունների մեծ մասը պատրաստ է դիմակայել այդ մարտահրավերներին», – ասվում է զեկույցում:-0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը․ Պապոյան

Փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը՝ ողջ ծավալով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img