ՎՏԲ-Հայաստան Բանկը կհովանավորի Երևանում մեկնարկող ֆուտբոլային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Սույն թվականի մայիսի 26-ին Երևանում մեկնարկում է Հայաստանի ինտերնետ ԶԼՄ-ների և լրագրողների ասոցիացիայի կողմից կազմակերպված Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը: Մրցաշարի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին մասնակցում են լրագրողների թիմեր Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Հայաստանը ներկայացված է երկու թիմերով՝ Երևանից և Գյումրիից: Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը տեղի կունենա «Փյունիկ» ՖԱ մարզադպրոցի դաշտում:

«ՎՏԲ-Հայաստան բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և ակտիվորեն աջակցում է տարբեր մարզական միջոցառումներին: Բանկի հատուկ հետաքրքրության են արժանանում միջոցառումները, որոնց մասնակցում են Հայաստանի ԶԼՄ ներկայացուցիչները։ Վերջերս բանկը աջակցել է հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև անկացվող շախամատային մրցաշարին: Բացի այդ, բանկը մեծ նշանակություն է տալիս իր ֆուտբոլային թիմին, որը պարբերաբար հանդես է գալիս միջկորպորատիվ մրցաշարերում և զբաղեցնում է մրցանակային տեղեր», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img