Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերին հուշանվերներ հանձնեց

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և մայիսյան հերոսամարտերի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերի համար կազմակերպեց տոնական միջոցառում: Ջերմ և հաճելի մթնոլորտում բանկն իր մինորիտար բաժնետերերին հանձնեց հատուկ հուշանվերներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Միջոցառումը տեղի ունեցավ բանկի «Prive»  մասնաճյուղում, որտեղ բանկի ներկայացուցիչները բաժնետերերին մանրամասն ներկայացրեցին պորտֆելային սպասարկման հնարավորությունը, որը ենթադրում է ներդրումներ բանկի ավանդներում, բաժնետոմսերում և պարտատոմսերում: Նման մոտեցման շնորհիվ, 2018թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով  «Privé»  մասնաճյուղի հաճախորդների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 անգամ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ինչպես նշվում է, Յունիբանկի զարգացման ռազմավարությունն ուղղված է Հայաստանում ներդրումային մշակույթի ձևավորմանը: Յունիբանկի բաժնետոմսերում ներդրումներ կատարելով, հասարակությունը ներգրավվում է բանկի կառավարման գործում և այդ կերպ նպաստում գործընթացն ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնելուն ինչպես հաճախորդների, այնպես էլ  ներդրողների համար:  Հայաստանում առաջին IPO- ի, NASDAQ OMX Armenia -ում ցուցակման և բաժնետոմսերի հետագա թողարկումների արդյունքում բանկն ունի173 մինորիտար բաժնետեր:

«Մենք բարձր ենք գնահատում  հասարակության վստահությունը բանկի հանդեպ և համոզված ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը կշարունակվի երկար տարիներ: Ելնելով բանկի բարձր եկամտաբերությունից, ավելի շատ ֆիզիկական անձինք են պատրաստակամություն հայտնում դառնալու բանկի բաժնետեր: Մենք ուրախ ենք, որ մեր բաժնետոմսերը համարվում են երկարաժամկետ ներդրման գրավիչ և շահավետ գործիք: Դա վկայում է, որ մեր մինորիտար բաժնետերերը վստահ են բանկի կայուն ֆինանսական վիճակի, արդյունավետության և զարգացման հեռանկարների մեջ, – նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img