Յունիբանկը զբոսաշրջության ոլորտի հատուկ բիզնես վարկեր է ներկայացրել Rest-Hotel Expo 2018-ում

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը մասնակցել է Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին, որում     ներկայացրեց ՓՄՁ վարկատեսակներ` հատուկ նախատեսված հյուրանոցային և     ռեստորանային ոլորտում աշխատող փոքր և միջին ձեռնարկությունների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հատուկ ուղղվածություն ունեցող վարկերը հիմնված են բիզնեսի սեզոնային     բնույթի և յուրահատկությունների վրա` հնարավորություն ընձեռելով     ՓՄՁ-ներին ֆինանսավորում ստանալ առավելագույնս շահավետ պայմաններով:

Նման մոտեցման շնորհիվ, 2018թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով,      ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ընդհանուր քանակը 50%-ով գերազանցել է     նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակներում     զբոսաշրջության ոլորտում ընդգրկված ձեռնարկություններին Յունիբանկն     առաջարկում է բիզնես վարկեր մինչև 90 ամիս մարման ժամկետով և 10.5%     տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում:

Բանկից հայտնում են, որ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության և մրցունակության     բարձրացման նպատակով KfW գերմանական բանկի հետ համագործակցությամբ     Յունիբանկն առաջարկում է «Էներգաարդյունավետ» վարկը, որը նախատեսված է     էներգածախսերի կրճատման և օպտիմիզացման համար: Վարկի ժամկետը կազմում է  մինչև 5 տարի, գումարը` մինչև 500 մլն ՀՀ դրամ:

«Փոքր բիզնեսին բանկն առաջարկում է վարկեր առանց գրավի` տրամադրման     պարզեցված ընթացակարգով, առանց նոտարական և ապահովագրական ծախսերի:     Շահավետ պայմանները, մարման ճկուն ժամանակացույցը և վաղաժամկետ մարման     հնարավորությունը բարձրացնում են վարկային միջոցների հասանելիությունը     մեծ թվով ձեռնարկատերերի համար: Անգրավ վարկերի ուսումնասիրման     գործընթացը բանկում ավտոմատացված է և իրականացվում է «Պրոտոբեյզ     Լաբարատորիզ» ընկերության CRM համակարգի միջոցով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի     առանձնահատկությունները, Յունիբանկում կարելի է նաև ձևակերպել     վերականգնվող վարկային գծով Visa Business քարտ` աշխարհի ցանկացած     կետում օպերատիվ վճարումներ կատարելու համար:

«Զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին մենք առաջարկում ենք     հատուկ վարկեր, որոնք մշակելիս հաշվի ենք առել իրենց գործունեության     բոլոր յուրահատկությունները: Նման վարկային ծրագրերն աշխատում են բարձր     արդյունավետությամբ և ապահովում են ձեռնարկությունների հետագա     զարգացումն ու աճը: Rest-Hotel Expo 2018 գրավիչ հարթակ է նոր     գործընկերների հետ համագործակցություն հաստատելու և բիզնեսին մեր     վարկատեսակների առավելությունները ներկայացնելու համար, – նշեց     Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ     Պետրոսյանը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img