ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է արդիականացված POS-տերմինալներ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շահագործման է հանձնել տեխնոլոգիապես արդիականացված POS-տերմինալների և հատուկ օժանդակ սարքավորումների նոր սերունդ, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին կատարել անհպում եղանակով և առանց PIN-կոդի մուտքագրման քարտային վճարումներ, ինչն առավելագույնս պարզեցնում է վճարման գործընթացը, հայտնում բանկի մամուլի ծառայությունը։

«Ակնթարթորեն իրականացնել անկանխիկ վճարում ընդամենը POS-տերմինալին քարտի մեկ հպումով կարելի է ցանկացած առևտրի կետում, որտեղ տեղադրված է ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալ հետևյալ ցանկից https://www.vtb.am/branches/pos/: Անհպում քարտերով գործարքները չեն պահանջում PIN-կոդի մուտքագրում մինչև 10.000 ՀՀ դրամի գործարքների դեպքում, ինչն էլ ավելի է պարզեցնում  վճարման գործընթացը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն այդպիսով ստեղծել է անհրաժեշտ բոլոր նախադրյալները երկրում անկանխիկ վճարումների զարգացման համար՝ պարզեցնելով ինչպես քարտապանների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի կյանքը:

Բացի այդ, 2017 թ.-ի օգոստոս ամսից Բանկը գործարկել է իր առաջին անհպում քարտերը, և այսօրվա դրությամբ Բանկին, հաճախորդների կողմից մեծ պահանջարկի շնորհիվ, հաջողվել է տեղափոխել իր քարտային պորտֆելի ավելի քան 1/3-ն անհպում տեխնոլոգիայով հագեցած քարտերին:

«Իսկ առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալները, սպասարկման որակը բարձրացնելու նպատակով Բանկը գործարկել է կետերի սեփականատերերի և աշխատակիցների նոր շուրջօրյա խորհրդատվության ծառայություն բոլոր այն հարցերով, որոնք կապված են ինչպես վճարային քարտերի, այնպես էլ POS-տերմինալների սպասարկման հետ: Տվյալ նորարարությունը կօգնի առևտրային կետերի աշխատակիցներին սպասարկել վճարային քարտերն ավելի  վստահ, քանի որ Բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակիցները պատրաստ են տրամադրել  մասնագիտական օգնություն», –նշվում է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img