ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման որակի բարելավման և հաճախորդների առաջարկությունների, հարցումների և բողոքների հետ հնարավորինս արագ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ձգտելով դառնալ հնարավորինս մատչելի բոլոր սեգմենտների հաճախորդների համար և հնարավորինս բավարարել յուրաքանչյուրի կարիքները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բանկի հետ  հաղորդակցման հետևյալ 8 եղանակները.  սոցիալական ցանցեր, դիմումների ուղարկում փոստով, բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված “Բողոքների և առաջարկությունների արկղերի” միջոցով դիմումների ներկայացում, հաղորդագրությունների ուղարկում բանկի կայքում միջոցով, գրավոր դիմումների ուղարկում [email protected]  էլեկտրոնային հասցեին, 24/7 ռեժիմով զանգեր բանկի Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով, քարտային բողոքներ, խնդրահարույց վարկառուների հարցումներ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Նախքան Բողոքների կենտրոնի ստեղծումը և նպատակ ունենալով առավելագույնս նվազեցնել հաճախորդների դիմումների պատասխանների ժամկետները՝ Բանկն իրականացրել է մի շարք բիզնես-գործընթացների ավտոմատացումներ և բարելավումներ:

«Բանկը պարբերաբար վերլուծում է հաճախորդների դիմումները և քայլեր է ձեռնարկում պրոդուկտների, գործընթացների, սպասարկման հեռավար ուղղիների ֆունցիոնալի բարելավման նպատակով, ինչը կհանգեցնի ստացվող դիմումների աստիճանական նվազմանը», – նշվում է հաղորդագրությունում:

Բանկը մեծ նշանակություն է տալիս հաճախորդների դիմումների ուսումնասիրության գործընթացին և բարձր է գնահատում այս ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ  համագործակցությունը:

Հաճախորդների դիմումներին պատասխանելու ժամկետը կազմում է դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օր, սակայն հաճախորդների հետ պարզաբանումները և խորհրդատվությունը սկսվում է անմիջապես դիմումի ստացման պահից։

«Մեր բանկում սպասարկման որակի հետ կապված դիտողություններ, ցանկություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք թողնել Ձեր դիմումը, որը պարտադիր կարգով կքննվի բանկի ղեկավարության կողմից և չի մնա անպատասխան», – նշում են բանկից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img