Կզրոյացվեն մինչև 2018 թ.–ի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները,ինչից կօգտվի ավելի քան 100 հազար քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների: Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա այս դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային իրավիճակում գտնվող վարկերը դարձնել սպասարկելի ու կառավարելի: Իհարկե, սա ամենակարևոր խնդիրն է, մենք դեռ ապրիլին խոստացել էինք, որ այսպիսի լուծումներ կլինեն և հույս ունենք, որ իսկապես այստեղ նկատելի ու էական փոփոխություններ կլինեն: Երբ մենք անցնում էինք բնակավայրերով, որտեղ, ցավոք, եռուզեռն այնքան էլ մեծ չէ, կյանքն առանձնապես չի եռում, այն հատվածներում, որտեղ մարդաշատ էր՝ այնտեղ կամ բանկեր էին գործում, կամ վարկային կազմակերպություններ: Իհարկե, մի պարագայում այս իրավիճակը կարող էր մեկնաբանվել որպես տնտեսական ակտիվության որոշակի ցուցանիշ, բայց, ցավոք, հավաքված մարդկանց դեմքերին նայելիս հասկանում ենք, որ նրանք առանձնապես ուրախ առիթով չեն այնտեղ հավաքվել: Հասկանալի է, թե ինչ խնդիրներ ունեն բանկերն ու վարկառուները, և մենք հույս ունենք ստեղծել համագործակցության այնպիսի հնարավորություն, որը թույլ կտա ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի բանկային համակարգը կարողանա նոր էներգիա, նոր արյուն մղել դեպի տնտեսություն և հանրային կյանքի բոլոր ոլորտներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է բանկային համակարգի հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել բանկերի ներկայացուցիչներին՝ համանման պատրաստակամության համար:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100 հազար քաղաքացներ:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ այս քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից:

ԿԲ նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև վարկային կազմակերպությունների հետ՝ նույնպիսի գործընթաց սկսելու համար:

«Ըստ էության, նշված անձինք այս գործընթացի արդյունքում վերադառնում են վարկային համաձայնագիրը ստորագրելու պահին եղած ստատուս քվոյին: Մոտ 100 հազար մարդ, որ չէր կարողանում նոր վարկ ստանալ վարկային վատ պատմության պատճառով, նրանց վարկային պատմությունն, այսպես ասած, կզրոյացվի և նրանք նոր էջից սկսելու հնարավորություն կունենան»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Բանկերի ներկայացուցիչները նշել են, որ տույժերի և տուգանքների զիջման գործընթացը կազմակերպելու են վարկառուների հետ առանձին աշխատանքի արդյունքում՝ վերջինիս հնարավորությունները գնահատելու միջոցով վերանայելով վարկի հիմնական գումարի մարման ժամկետները:

«Գյուղացին պետք է կոմունիկացիայի մեջ լինի բանկի հետ, որպեսզի յուրաքանրչյուր իրավիճակ անհատական քննարկվի: Կարծում եմ՝ այստեղ ձեր ճկունություն ցուցաբերելու պատրաստակամությունը կարևոր է: Յուրաքանչյուր վարկառուի իրավիճակը վերլուծելով, հասկանալով՝ հնարավորություն կլինի նրան առաջարկել այնպիսի պայմաններ, որպեսզի քաղաքացին կարողանա սպասարկել վարկը: Այս պրոցեսն իր իրական նպատակին ու արդյունքին կհասնի, եթե իսկապես կարողանանք այսպիսի արդյունքի հասնել: Սա բանկային համակարգի համար էլ կունենա առողջացման նշանակություն: Սա և՛ պետությանը, և՛ վարկառուին, և՛ բանկերին ձեռնտու պրոցես է: Սրա էֆեկտներն անհատական չեն լինելու, այլ շատ ավելի լայն են լինելու»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում բանկերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նաև դիտարկել ֆիզիկական անձանց այլ վարկերի՝ սպառողական և այլն, ուղղությամբ կուտակված տույժերն ու տուգանքները զիջելու հարցը:

Վարչապետն ողջունել է բանկային համակարգի նման պատրաստակամությունը և հույս հայտնել, որ արդյունքում այս գործընթացից կօգտվի հասարակության ավելի մեծ զանգված:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի սպասարկման, անտրամաբանական այլ վճարներին, ինչպես նաև վաշխառության դեպքերին:

Արթուր Ջավադյանը նշել է, որ բազմիցս հորդորել են քաղաքացիներին, որպեսզի օգտվեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններից, իսկ վաշխառության բոլոր գործերով դիմեն իրավապահ մարմիններին: Ըստ Ջավադյանի, նման դեպքերը շատ են՝ հատկապես մարզերում:

«Ձեր տված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս, որ մենք իրավապահ մարմիններին ներգրավվենք այս խնդրի լուծման գործում: Այսօր ոստիկանությանը կհանձնարարեմ, որպեսզի կոնկրետ այս հարցով զբաղվող օպերատիվ խումբ ձևավորվի: Այս տեղեկատվությունն էլ պետք է հրապարակվի, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, որովհետև նրանք առավել ևս չգիտեն, որ դրանք ապօրինի են: Սա ուղղակի վաշխառության հետ առնչվող գործունեություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն օպերատիվ տեղեկատվության արդյունքում նման գործերին համապատասխան ընթացք պետք է տա, որպեսզի այս հարցում նույնպես փոփոխություն արձանագրվի:

Խորհրդակցությանը կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման շուրջ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses (ՎԻԴԵՈ)

Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ

ԿԲ-ն զգուշացնում է բանկային հաշիվների հետ կապված զեղծարարական սխեմաների մասին

Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։

Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է

Ակբա բանկն ավելի քան 5 տարի անընդմեջ շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։ 2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնի շեմը

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ԿԲ

2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 19-ի համեմատ աճել է 0.3 կետով՝ կազմելով 365.26 դրամ։

Հայաստանում բացահայտվել է արտասովոր բանկային խարդախություն․ հափշտակել են 802 մլն դրամ

Օգտվել է տեխնիկակակն խոտանից և բանկից հափշտակել է 802 մլն դրամ․ բացահայտվել է արտասովոր բանկային խարդախություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img