ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հաստատել են 2018-2020թթ․ ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհուրդները հաստատել են ընկերությունների 2018-2020թթ․ ռազմավարությունն ու զարգացման ծրագրերը։ Այս մասին հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի ու տարածաշրջանի կապիտալի շուկաներում եղած բիզնես հեռանկարներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով մշակվել է նոր ռազմավարություն, համապատասխան աշխատանքների իրականացման պլան և կառավարման նոր համակարգ։

«Մենք այժմ ուսումնասիրում ենք Հայաստանում և արտերկրում առկա հնարավորությունները, որոնք ծառայեցնելով մեր նպատակին՝ կկարողանանք տնտեսական արժեք ստեղծել մեր ընկերության և երկրի համար՝ գրանցելով Հայաստանը միջազգային ֆինանսական քարտեզի վրա»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Ի՞նչ է ներդրվելու

Առաջիկա երեք տարվա համար ընկերությունները մշակել են մի շարք նախագծեր, որոնցից մի քանիսն են՝

  • Թարմացնել բորսայական առևտրի կազմակերպման համակարգը, որից հետո մեր շուկան հասանելի կդառնա թե՛ տեղի, թե՛ արտերկրի ներդրողների համար առանց միջնորդի։
  • Ստեղծել նոր քրաուդֆանդինգ հարթակ, որտեղ ստարտափերը կկարողանան ներգրավել սեփական ու պարտքային կապիտալ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների միջոցով։
  • Ներդնել Հայաստանի այլընտրանքային ներդրումների շուկա գաղափարը, որտեղ և որի միջոցով արժեթղթեր թողարկողները կկարողանան ուղղակի վաճառել իրենց պարտատոմսերն ու այլ արժեթղթեր անհատ ներդրողներին՝ Դեպոզիտարիայի կողմից ստանալով վերջնահաշվարկի և պահառության ծառայություն։
  • Ստեղծել միջբորսայական ցուցակման հնարավորություն եվրոպական ու եվրասիական ֆոնդային բորսաների համար՝ կապելով երկու տարածաշրջանները։
  • Մշակել բազմարժույթ B2B հարթակ խոշոր ընկերությունների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան տեղաբաշխել և ներգրավել ֆինանսական միջոցներ։
  • Մշակել ներդրումային ֆոնդերի գրանցման FundNet հարթակ, որ թույլ կտա հայաստանյան ու միջազգային ակտիվների կառավարիչներին Հայաստանում գրանցել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր և օգտվել բարենպաստ օրենսդրական և հարկային դաշտից։
  • Մշակել ու ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ Դեպոզիտարիայի հաճախորդ ընկերությունների բաժնետերերի ժողովների անցկացման համար՝ ավելի թափանցիկ դարձնելով կորպորատիվ կառավարումը։
  • Մշակել դեպոզիտար ծառայությունների բջջային հավելվածներ։
  • Տրամադրել խորհրդատվական ծառայություններ ու լուծումներ պոտենցիալ թողարկողներին ու ներդրողներին՝ դյուրացնելով իրենց մուտքը բորսա։ Ծառայությունները հասանելի կլինեն ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա գործընկերների համար։

Հեռանկարներ և հնարավորություններ

«Մեր օտարերկրյա գործընկերների միջոցով, որոնց թվում են շուկայի առաջատարներ Clearstream Bank Luxembourg-ը, Raiffasen Bank-ը և Ռուսաստան-ի National Settlement Depository-ն, մենք հայկական արժեթղթերը հասանելի ենք դարձրել աշխարհի հիսունից ավել շուկաներում։ Այժմ մեր գերխնդիրն է նոր շունչ տալ միջազգային փոխհարաբերություններին՝ բարձրացնելով ինչպես այդ կապերի որակը նոր մոտեցումների, լուծումների ու տեխնոլոգիաների ներդրմամբ, այնպես էլ օգնել տեղական թողարկողներին բարձրացնելու իրենց կողմից թողարկվող արժեթղթերի հեղինակությունը և որակը։ Այսպես, օրինակ՝ պատրաստվում ենք ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ (e-voting), որի միջոցով կապահովվի ներդրողների պատշաճ մասնակցությունն ընկերությունների կառավարմանն՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Այս միջոցառման արդյունքում էականորեն կբարելավվի թողարկողների կորպորատիվ կառավարումն, ինչն էլ, անշուշտ, իր անմիջական ազդեցությունը կունենա նրանց հեղինակության աճի վրա»,- նշել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը։

Ռազմավարությունը ներառում է նաև մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք բոլորը միտված են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը։

«Համաշխարհային և տարածաշրջանային հնարավորություններին զուգահեռ՝ մենք համարում ենք, որ բիզնեսի հիմնական ռազմավարական զարգացման աղբյուրը մեր ներքին շուկայի ճիշտ զարգացումն ու ներուժի իրացումն է: Նոր ռազմավարության ընդունումը և իրականացումը հարմար ժամանակի հետ է համընկել, քանի որ Հայաստանի ձեռնարկատիրական միջավայրում արդեն իսկ նկատելի է թափանցիկ աշխատելաոճի ցանկություն, ինչն էլ իր հերթին ավելի է դյուրացնելու ընկերությունների մուտքը դեպի բորսա՝ ստեղծելով համեմատաբար էժան և երկարաժամկետ դրամական միջոցներ ներգրավելու նոր հնարավորություններ»,- ասել է Հայկ Եգանյանը։

Նրա համոզմամբ՝ այս գործընթացները միևնույն ժամանակ ունենալու են դրական ազդեցություն նաև քաղաքացիների վրա, քանի որ բորսայական գործիքների մեջ ներդրումը ստեղծելու է ավելի շատ եկամուտ ստանալու հնարավորություն, քան բանկային ավանդներն են առաջարկում՝ ապահովելով քաղաքացիների ուղղակի ներգրավվածությունը երկրի տնտեսության մեջ։

Կապիտալի շուկայի զարգացման հարցում, ըստ ընկերության, մեծ դերակատարում ունեն ներդրումային ծառայություններ մատուցող մասնագիտացված ընկերությունները և բանկերը, առանց որոնց մասնակցության և մասնագիտական միջնորդության դժվար է ընդհանուր առմամբ զարգացնել կապիտալի շուկան:

«Փորձում ենք նաև ներգրավել Հայաստանի սահմաններից դուրս ակտիվ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններ, և պետք է նշեմ, որ արձանագրել ենք որոշ հետքրքրություն մեր շուկա մուտք գործելու հանդեպ: Այդ ուղղությամբ արդեն աշխատում են ընկերություններ թե՛ ԵՄ-ից, թե՛ Եվրասիական միության անդամ երկրներից: Հուսով եմ, որ առևտրային համակարգի վերազինման հետ զուգահեռ, ինչը հնարավորություն կստեղծի միջազգային ներդրողներին մուտք գործել մեր բորսա և իրականացնել առևտուր, մյուս տարի արդեն իսկ ականատես կլինենք արտասահմանյան ընկերությունների մասնակցությանը մեր կապիտալ շուկայում»,- հավելել է Հայկ Եգանյանը։

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ:

2009թ.-ի հունիսից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կազմում է գործում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, մինչդեռ եվրոն աճել է. ԿԲ

2026 թ.-ի օգոստոսի 17-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 14-ի համեմատ նվազել է 0,32 կետով և կազմել 365,82 դրամ։

ԿԲ-ն զգուշացնում է բանկային հաշիվների հետ կապված զեղծարարական սխեմաների մասին

Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։

Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ (ՎԻԴԵՈ)

Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի 800 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի 800 մլն դրամ անվանական ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX), հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը:

Հայկական դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ փոխարժեքը․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 0․1 կետով և կազմել 427․31 դրամ, ռուբլին աճել է 0․02 կետով և կազմել 4․3722 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img