Բնակարան գնելը դարձել է ավելի մատչելի. Յունիբանկը նվազեցրել է հիփոթեքի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./ԱՌԿԱ/. Վարկով բնակելի գույք ձեռք բերելը դառնում է ավելի մատչելի:

Յունիբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները` նվազեցնելով մի շարք վարկատեսակների տոկոսադրույքները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Այսուհետ Ազգային Հիփոթեքային և Բնակարան Երիտասարդներին ընկերության ծրագրերի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման համար վարկերը կտրամադրվեն սկսած 8.2% տարեկան տոկոսադրույքով:

Ի դեպ` Բնակարան Երիտասարդներին ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող վարկի տոկոսադրույքի 2% (Երևան) կամ 4% (մարզեր) սուբսիդավորվում է պետության կողմից:

Հիփոթեքային վարկավորման պայմանների վերանայման նպատակը բնակչության լայն զանգվածի համար բնակարանների ձեռքբերումն ավելի մատչելի դարձնելն է:

«Հիփոթեքային վարկերի հասանելիությունն ամենաարդիական հարցերից մեկն է և մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլ նաև ` պարզեցնել վարկերի տրամադրման գործընթացը: Յունիբանկը շատակտիվ է հիփոթեքի շուկայում` առաջարկելով վարկեր նաև արտոնյալ պայմաններով: Բնակչության մոտ հատկապես մեծ պահանջարկ են վայելում մեր կողմից առաջարկվող առանց կանխավճարի հիփոթեքային վարկերը», – նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի հիփոթեքային վարկերի պայմաններին կարելի է ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img