ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին հեռահար ծառայությունների նոր հնարավորություններ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն, ընդլայնելով իր հեռահար ծառայությունների շրջանակը, հաճախորդներին է առաջարկում նոր հնարավորություններ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, առաջարկվում է բանկից հետադարձ զանգի պատվեր, հաշվի վերաբերյալ տեղեկանքի/քաղվածքի պատվեր, ավտոմատ եղանակով քարտային հաշվի իրական մնացորդի ստուգում:

«Պատվիրել զանգ» ծառայություն

Բանկից հետադարձ զանգի պատվերի ծառայությունը զգալիորեն կբարձրացնի Բանկի հետ հաղորդակցության հարմարավետությունը և հնարավորություն կընձեռի հաճախորդներին խնայել Բանկ զանգահարելու հետ կապված իրենց ֆինանսական միջոցները: Բանկից հնարավոր է զանգ պատվիրել հաճախորդին հարմար  ժամի. աշխատանքային օրերին՝ 09:00-20:00 ժամանակահատվածում,  և շաբաթ օրերին  10:00-17:00՝  ոչ միայն Հայաստանի տարածքից, այլ նաև արտասահմանից:

Հետադարձ զանգ պատվիրելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի www.vtb.am կայքը և լրացնել կարճ հայտ, թողնելով հետադարձ զանգի համար անհրաժեշտ  տեղեկատվություն (ԱԱՀ, հեռախոսահամար, զանգի համար հարմար ժամ): «Պատվիրել զանգ» ծառայությունից հաճախորդները կարող են օգտվել նաև այն դեպքում, եթե չեն կարողացել կապ հաստատել Բանկի հետ՝ թողնելով հետադարձ զանգի հայտ Բանկի կայքում, ինչից հետո հեռախոսավարը անմիջապես կկատարի հետադարձ զանգ:

«Պատվիրել տեղեկանք» ծառայություն

 ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք  հեռահար եղանակով: Պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք կարելի է Բանկի՝ www.vtb.am կայքի միջոցով, հարցման մեջ նշելով արդեն իսկ պատրաստի տեղեկանքը (օրինակ` դեսպանատուն ներկայացնելու համար և այլն) կամ քաղվածքը ստանալու համար հարմար ժամը և մասնաճյուղը: Տեղեկանք կամ քաղվածք պատվիրելու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտ` Բանկի www.vtb.am կայքի “Պատվիրել օնլայն տեղեկանք/քաղվածք” բաժնում և կատարել հետագա ցուցումները, ինչը կզբաղեցնի ընդամենը մի քանի վայրկյան:

Տեղեկանքը պատվիրելուց հետո հաճախորդը կարող է հայտում նշված ժամին այցելել մասնաճյուղ և անմիջապես ստանալ պատրաստի տեղեկանքը/քաղվածքը:

Տվյալ ծառայության սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ, ի լրումն Բանկում գործող տեղեկանքների/քաղվածքների ստացման ստանդարտ սակագնին: Սակագինը կգանձվի հարցման մշակման պահին՝ հաճախորդի կողմից նշված հաշվից:

Քարտային հաշվի մնացորդի ստուգում  56 07 08 համարին զանգի միջոցով

 ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ցանկացած ժամի աշխարհի ցանկացած կետից ստուգել իրենց քարտային հաշվի մնացորդը մի քանի վայրկյանում:

Քարտային հաշվի իրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել Բանկի Պրոցեսինգային կենտրոն +37410 56 07 08 հեռախոսահամարով, որը նշված է քարտի ետնամասում և, հետևելով ձայնային ազդանշաններին, տոնային ռեժիմով ընտրել անհրաժեշտ մենյուն, որից հետո հավաքել քարտի 16-նիշանի համարը և բանկային գաղտնաբառը: Ձայնային մենյուի ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին ապահովում է քարտային հաշվին մնացորդի վերաբերյալ արագ, անվճար և անվտանգ տեղեկատվության ստացում օրը 24 ժամ առանց օպերատորի հետ կապ հաստատելու անհրաժեշտության:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img