Կոնվերս բանկն ավարտել է երեք արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի  հերթական  տեղաբաշխումը: 2018թ ապրիլի 26-ին սկսված գործընթացի  շրջանակներում տեղաբաշխվել են պարտատոմսեր երեք արժույթներով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կոնվերս Բանկի պարտատոմսերի հերթական թողարկման շրջանակներում տեղաբաշխվել են ոչ միայն դրամային և դոլարային, այլև եվրո արժույթով պարտատոմսեր: Բոլոր արժույթներով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է՝ նախորդ թողարկումների 24 ամիս ժամկետի փոխարեն»,-ասել է  Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը::

Դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ դրամ է՝ տարեկան 9,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դոլարային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 10 մլն դոլար է՝ տարեկան 5,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Եվրո արժույթով պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն եվրո է՝ տարեկան 4% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:

Սեպտեմբերի 5-ին  պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img