Mon, 23 February
12.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

Կոնվերս բանկն «Արմենիա Էքսպո»–ին ներկայացնում է մի քանի մրցունակ առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսին ներկայանում է վարկավորման մի քանի շահավետ առաջարկներով՝ «Բրիջ», Արտահանման և նախաարտահանման վարկերով, Converse trade, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտներով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կոնվերս Բանկը կարևորում է  փոքր և միջին ձեռնարկությունների համար վարկային միջոցների հասանելիության ապահովումը՝ մշտապես բարելավելով ՓՄՁ վարկավորման պայմանները, հանդես գալով շահավետ առաջարկներով: Մրցունակ և հասանելի առաջարկների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում  Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելն աճել է  45,7 տոկոսով»,- ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:

Նրա խոսքով, «Բրիջ» վարկատեսակով ՓՄՁ վարկավորում է իրականացվում դրամով, դոլարով և եվրոյով՝ մինչև  12 ամիս, դրամային վարկերի տարեկան  տոկոսադրույքը սկսած 10,  իսկ դոլարային և եվրոյով վարկավորման տոկոսադրույքները՝ սկսած,  համապատասխանաբար, 6,5  և 5 տոկոսից:

Արտանահման և նախաարտահանման վարկավորում է իրականացվում մինչև 12 ամիս ժամկետով՝ եվրոյով սկսած 4, իսկ դոլարով՝ սկսած 6 տոկոս տարեկան դրույքաչափով:

Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրենը նշեց, որ պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորումը Կոնվերս Բանկի՝  ամենապահանջված վարկատեսակներից է:

«Դրա շրջանակում Բանկը ժամանակակից  տեխնոլոգիաներով  մշակվող  ինտենսիվ պտղատու   այգիների   հիմնման, համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման   ծրագրերի   իրականացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկավորում է իրականացնում տարեկան սկսած  2 % -ից»,- ասաց նա, հավելելով, որ ծրագրերի շրջանակում Բանկի գործող և նոր հաճախորդները կարող են ստանալ մինչև 10 մլն դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով վարկեր:

Նշվեց նաև, որ «Արմենիա Էքսպո»-ի այցելուները Կոնվերս Բանկի առաջարկների մասին կարող են համապատասխան խորհրդատվություն  ստանալ տեղում՝ Բանկի տաղավարում:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

Անհուսալի վարկերի մասնաբաժինը նվազման միտում ունի․ դրանք 2%-ից ցածր են․ ՀԲՄ նախագահ

Անհուսալի վարկերի մասնաբաժինը համակարգում նվազման միտում ունի

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img