Զիգզագ ընկերությունը սկսում է նոր iPhone Xs և iPhone Xs Max մոդելների նախավաճառք Հայաստանում, վաճառքի մեկնարկը՝ սեպտեմբերի 28-ից

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Զիգզագ ընկերությունը սկսում է նոր iPhone Xs և iPhone Xs Max մոդելների նախավաճառք Հայաստանում, վաճառքի մեկնարկը՝ սեպտեմբերի 28-ից, նշվում է Զիգզագ ընկերության հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 21-ից մեր հաճախորդները կկարողանան նախապես պատվիրել նոր iPhone Xs և iPhone Xs Max մոդելները։ Այս աշնան ամենասպասված մոդելների վաճառքը կմեկնարկի ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին։

Առաջին անգամ Apple ապրանքանիշի նոր մոդելները՝ iPhone Xs- ը եւ iPhone Xs Max- ը, հասանելի կլինեն հայ գնորդներին պաշտոնական մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ անց, «երկրորդ ալիքի» մյուս մշտական մասնակիցների հետ մեկտեղ։

«Հայաստանն առաջին անգամ հայտնվեց Apple ընկերության նոր մոդելների վաճառքի մեկնարկի «երկրորդ ալիքի» ցուցակում։ Դա նշանակում է, որ վաճառքի մեկնարկից մեկ շաբաթ անց նոր մոդելները կլինեն Հայաստանում, և մեր գնորդները կստանան դրանք ձեռք բերելու ունիկալ հնարավորություն։ Այժմ iPhone Xs և iPhone Xs Max սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել Apple ապրանքանիշի ՀՀ տարածքում ավտորիզացված ներկայացուցիչներից և հարկ չի լինի օգտվել ոչ պաշտոնական աղբյուրներից նոր մոդելների գնման «ավանդական» տարբերակից», ,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերելով նոր սմարթֆոնները ՀՀ տարածքում ավտորիզացված վաճառասրահներից, որոնցից մեկը Զիգզագ ընկերությունն է, Apple-ի երկրպագուները կարող են ստանալ պաշտոնական երաշխիք։

Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մինչև սեպտեմբերի 30-ը գործելու են արտոնյալ պայմաններ iPhone Xs և iPhone Xs Max մոդելների ապառիկ վաճառքի համար՝ 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույք առաջին 12 ամսվա ընթացքում։ Ապառիկը ձևակերպվում է առավելագույնը 36 ամիս ժամկետով:–0–

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img