Յունիբանկն առաջարկում է «Ճկուն» ավանդ` համալրման և ցանկացած պահին արժույթի փոխարկման հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յուրաքանչյուր ավանդատու ձգտում է ընտրել այնպիսի ավանդ, որը կհամադրի  բարձր եկամտաբերություն, վստահություն և լրացուցիչ արտոնություններ: Չէ որ բանկային ավանդը ոչ միայն խնայողությունները պահպանելու, այլ նաև դրանք բազմապատկելու լավ տարբերակ:

2018թ.-ի հուլիսի վերջին Հայաստանում ավանդների ընդհանուր ծավալը հասավ  ռեկորդային մակարդակի և կազմեց  2.7 տրիլիոն դրամ:

Փնտրելով գումարը ներդնելու ամենաշահավետ տարբերակը` մեկը նախընտրում է բարձր տոկոսադրույքը, մյուսը նախապատվությունը տալիս է համալրման կամ հետ կանչման հնարավորությանը` առանց եկամուտը  կորցնելու:

Շատ հաճախորդներ հետաքրքրված են ավանդի արժույթը փոխարկելու հնարավորությամբ: Յունիբանկը միավորել է այս բոլոր առավելությունները մեկ ավանդում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

«Ճկուն» ավանդի պայմանները համապատասխանում են անվանմանը: Ավանդը հնարավորություն է տալիս ցանկացած պահի կատարել արժույթի փոխարկում /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո/` տոկոսների պահպանման հնարավորությամբ, կատարել ավանդի գումարի համալրում առանց սահմանափակման, կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական հետ կանչում սկսած 91-րդ օրվանից` տոկոսների պահպանման հնարավորությամբ:

Թվարկված առավելությունների հետ մեկտեղ առաջարկվում է բարձր տոկոսադրույք` մինչև 8% տարեկան:

«Ուսումնասիրելով մեր ավանդատուների պահանջմունքները, մենք որոշեցինք առաջարկել յուրահատուկ ավանդ, որն իր մեջ կպարունակի մի քանի ավանդների արտոնություններ և հնարավորություն կընձեռի հաճախորդին ճկուն կերպով կառավարել իր խնայողությունները: Այս ավանդն առավալեգույնս բավարարում է ավանդատուների բոլոր պահանջներին», – նշել է Յունիբանկի Կոմիսիոն բիզնեսի զարգացման վարչության պետ Գառնիկ Սարգսյանը:

Գրավիչ պայմանների և բանկի հանդեպ բարձր վստահության շնորհիվ,  Յունիբանկի ավանդները ամենապահանջվածներից են շուկայում: 2018թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը գերազանցել է 137.4 մլրդ ՀՀ դրամը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img