ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկում և բարելավում է ուսանողական վարկերի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկում և բարելավում է երիտասարդների շրջանում ամենապահանջված պրոդուկտներից մեկի՝ Ուսանողական վարկի պայմանները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը, ի տարբերություն այլ առաջարկների, մշակված է ոչ միայն բուհերի, այլ նաև վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական դասընթացների և պարապմունքների ուսման վարձերի վճարման համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը թույլ կտա հոգալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում սովորող ուսանողների և աշակերտների ուսման ծախսերը:  Կրթական նպատակներով վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ և տրամադրվում է հետևյալ հաստատություններում սովորողների համար. տեղական ուսումնական  հաստատություններ, միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններ, միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր, տարբեր ուսումնական դասընթացներ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկի հիմնական առավելությունը այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն: Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.

  • տոկոսադրույք՝ սկսած 16%-ից (կախված վարկի ժամկետից)
  • վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի
  • վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն ՀՀ դրամ
  • վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն
  • վարկի մարման եղանակ (հաճախորդի ընտրությամբ)՝ 1. վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում մինչև ուսման ժամկետի ավարտը; 2. միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ տոկոսների և հիմնական գումարի հավասարաչափ ամսական մարումներ:

Նշվում է, որ վարկը կարող են ձևակերպել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ իրենք՝ ուսանողները, որոնք բավարարում են Բանկի պահանջներին:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք` սկսած 17.5%

Վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img