ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Զեյթուն 3» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման ծրագրի ֆինանսավորման մրցույթի հաղթող, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ֆինանսավորման նպատակով  հիփոթեքային վարկավորման մրցույթը հայտարարվել է ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջև:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել էր աննախադեպ առաջարկ, մասնավորապես, սկսած 3% կանխավճարով, 6.9%* տարեկան տոկոսադրույքով, մինչև 30 տարի մարման ժամկետով։

Հատուկ ուշադրություն դարձնելով հիփոթեքային ոլորտի զարգացմանը և գիտակցելով հիփոթեքային վարկավորման կարևորությունը որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման էական գործոն, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլ նաև սեղմ ժամկետներում:

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» պետական կազմակերպության ֆինանսավորմամբ: Ինչպես և բոլոր նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի դեպքում, «Զեյթուն 3» ծրագրով  հաճախորդի և նրա վճարունակության նկատմամբ բոլոր նվազագույն պահանջները սահմանվում են ֆոնդավորող կազմակերպության կողմից:

«Բնակարան երիտասարդներին» կազմակերպության պահանջները  «Զեյթուն 3» նախագծով մնացել են անփոփոխ՝ համեմատած ավելի վաղ իրականացված նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի հետ:

«Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից սահմանված մանրամասն պայմաններին/պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img