ՓՄՁ–ի, ագրոհատվածի և էներգետիկայի վարկավորման նոր միտումներ. Կոնվերս Բանկի և SME Banking Club–ի առաջին սեմինարը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  ՓՄՁ–ի, ագրոհատվածի և էներգետիկայի վարկավորման նոր միտումներն ուրբաթ քննարկել են Հայաստանում առաջին անգամ անցկացված SME Banking Club–ի սեմինարի մասնակիցները։

Սեմինարը կազմակերպվել է Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ` SME Banking Club–ի հետ համագործակցության շրջանակում։

Ինչպես ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Կոնվերս Բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը, սեմինարի նպատակն է բանկային համակարգի հայ փորձագետներին ներկայացնել ՓՄՁ–ի զարգացման միջազգային միտումները, էկոբանկինգի և ագրովարկավորման ոլորտի բազմակողմանի և համալիր տեղեկատվությունը։

«Մեր քննարկումներն ուղղված են ագրովարկավորման, ՓՄՁ–ների, վերականգնվող էներգետիկայի վարկավորման ոլորտի զարգացման միտումներին, ինչը թույլ կտա հայ բանկերին շուկայում ներկայացնել ավելի ճկուն և ժամանակակից պրոդուկտներ», – ասաց Բադալյան։

Սեմինարին մասնակցում են հայկական բանկերի մասնագետներ և պետական հատվածի ներկայացուցիչներ, ովքեր անմիջապես կապված են ՓՄՁ–ի հետ և համագործակցում են բանկային հատվածի սուբյեկտների հետ։

Ինչպես նշեց Բադալյանը, ՓՄՁ–ն տնտեսության շարժիչ ուժն է, այս սեգմենտը շատ քիչ է ենթարկվում ցնցումների, արագ հարմարվում է նոր պայմաններին և ավելի կենսունակ է։

«ՓՄՁ–ի զարգացումը թույլ կտա Հայաստանում ձևավորել բնակչության միջին խավ նոր աշխատատեղերի ստեղծման հաշվին, կընդլայնի արտահանման ձևավորման և նոր ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները», – ասաց Բադալյանը։

Նրա խոսքով, այս հարցում ֆինանսական համակարգն ու հատկապես առևտրային բանկերը շատ անելիք ունեն, քանի որ չափազանց կարևոր է ժամանակակից պայմաններում տնտեսվարող սուբյեկտներին առաջարկել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ու հասանելի պրոդուկտներ։

Նա նշեց, որ սեմինարի շրջանակում իրականացվող քննարկումները թույլ կտան կատարելագործել բանկային տեխնոլոգիաներն ու վարկային պրոդուկտները, որպեսզի շուկայում հնարավոր լինի առաջարկել ավելի ժամանակակից ծառայություններ, ինչպես նաև փորձել ստեղծել հետաքրքիր հարթակ` բանկային քննարկումների համար, ինչը կարող է լավ նախապայման դառնալ ՓՄՁ շուկայի զարգացման համար։

«ՓՄՁ–ն այն հատվածն է, որը ձեռնտու է այդ թվում բանկերին, քանի որ թույլ է տալիս դիվերսիֆիկացնել ռիսկերը, իսկ ավելի մանր ներդրումների հաշվին ավելացնում է միջոցների վերադարձի հավանականությունը։ Բացի այդ, ՓՄՁ–ում ձևավորվում են նոր ուղղություններ, ինչպիսիք են` ինտենտիվ գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, ՏՀՏ–ն, գիտատար ուղղությունները։ Պետք չէ վախենալ ֆինանսավորել նմանատիպ ուղղությունները», – ասաց Բադալյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ բանկն առաջարկում է տարատեսակ պրոդուկտներ, այդ թվում` նախատեսված սթարթափերի ֆինանսավորման համար և ակտիվորեն կիրառում է տարատեսակ գործիքներ։

Արդյունքում, Կոնվերս Բանկի գյուղատնտեսության վարկավորման պորտֆելը հոկտեմբերի սկզբին կազմել է 9,6 մլրդ դրամ, իսկ ՓՄՁ–ների վարկային պորտֆելը` 32 մլրդ դրամ։ Բացի այդ, բանկը վերաֆինանսավորել  է ՀԷԿ–ի և հելիոկայանի կառուցում (4,8մլն դոլար)։ Այս պահին իրականացվում են մի շարք նախագծեր վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

SME Banking Club–ի հիմնադիր Անդրեյ Գիդուլյանն իր հերթին նշեց, որ SME Banking Club–ը հավաքում է տեղեկատվություն ու աշխատում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի տարբեր երկրների բանկերի հետ։ SME Banking Club–ի գործունեության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի բանկերին, կիսվել լավագույն փորձով, որը կարող է նպաստել ՓՄՁ–ի զարգացմանը Հայաստանում։

Երևանում կազմակերպված սեմինարին մասնակցում են միջազգային խոսնակներ և Հայաստանի բանկային համակարգի ներկայացուցիչներ, մասնավորապես, SME Banking Club–ի հիմնադիր Անդրեյ Գիդուլյանը, ինչպես նաև այդ ոլորտի փորձագետներ Ալեքսեյ Սայապինը, Իվան Երկոն և Միխայիլ Մեդկոն, ովքեր ներկայացրեցին զեկույցներ ՓՄՁ բանկային վարկավորման, ՓՄՁ ագրոհատվածի վարկավորման, էներգաարդյունավետ և այլընտրանքային էներգետիկայի ֆինանսավորման ոլորտում զարգացման ամենավերջին միտումների մասին։

SME Banking Club–ը բիզնես–բանկիրների միջազգային պրոֆեսիոնալ ցանց է, որի նպատակն է տեղեկատվության և փորձի փոխանակումն այն մասին, թե գլոբալ, տարածաշրջանային, տեղական բանկերն ու ֆինանսական ընկերություններն ինչ ծառայություններ են առաջարկում, մակրո, փոքր և միջին բիզնեսին։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի աուդիտորական ընկերությունների հասույթը 2025 թ․-ին աճել է 18%-ով՝ հասնելով 16,2 մլրդ դրամի

2025 թ․-ի արդյունքներով Հայաստանի աուդիտորական ընկերությունների ընդհանուր հասույթը (աուդիտորական և այլ ծառայությունների համախումբը) կազմել է շուրջ 16,2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով մոտ 18% աճ

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ապրիլի 29-ին քվեարկությամբ ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ավելի բարդ ֆինանսական գործիքների կիրառման հարցում․ ՎԶԵԲ

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ աստիճանաբար ամրապնդելով ավելի բարդ ֆինանսական գործիքների ընդունման և կիրառման իր կարողությունները, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի և Կովկասի հարցերով բանկի գործադիր տնօրեն Էլիզաբեթա Ֆալչետին:

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ԿԲ

2026 թվականի մայիսի 11-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ մայիսի 8-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ հասնելով 368.96 դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը 2026թ․–ի առաջին եռամսյակում գերազանցել է 100,6 մլրդ դրամը

Ներդրումների պորտֆելը ներկայացված է Հայաստանում գործող 44 վարկային կազմակերպություններից 19-ի տվյալներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img