Արգենտինական կենտրոն կբացվի Կոնվերս Բանկի ֆինանսական աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Կոնվերս Բանկը կֆինանսավորի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացման աշխատանքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր:

Հուշագրով Կոնվերս Բանկը ստանձնել է Արգենտինական կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգման, տեխնիկական համալրման և կահավորման ծախսերը:

«Կրթական միջավայրի ձևավորման, զարգացման և խրախուսման  ծրագրերին մասնակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից  է: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի հիմնադրումը Կոնվերս Բանկի կողմից ֆինանսավորվող հերթական նախաձեռնությունն է, որի նպատակը այդ ԲՈՒՀ-ում պայմանների և կրթության որակի բարելավումն է, հայ-արգենտինական միջմշակութային կապերի խորացումը»,-ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Մասնավորապես,  2018թ Կոնվերս Բանկի  աջակցությամբ անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, Գյումրիում բարելավվել են  երկու դպրոցների կրթական պայմանները, ինչպես նաև Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ «Սևան ստարտ ափ 2018»-ի շրջանակներում ֆինտեխ գաղափարների մրցույթ է անցկացվել:

«Սա բացառիկ դեպք է, երբ կրթական և միջմշակութային կապերի խորացմանը միտված նախաձեռնությունը իրականացվում է բիզնես կառույցի՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ: Արգենտինական կենտրոնի բացումը համալսարանին հնարավորություն կտա կրթական գործընթացում ներառել  Արգենտինայից հրավիրված մասնագետներ, կնպաստի  հայ-արգենտինական կրթական, մշակութային կապերի զարգացմանը»,- իր խոսքում ասաց Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Արգենտինական կենտրոնում նորոգման աշխատանքները արդեն սկսվել են, իսկ բացումը նախատեսվում է հաջորդ տարեսկզբին:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img