ԿԲ այցելուների կենտրոնը թարմացրել է կայքը. 360˚ վիրտուալ շրջագայություն, առցանց գրանցում և հետաքրքիր փաստեր

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը երկուշաբթի ներկայացրել է իր նորացված https://visitorcentre.cba.am կայքը, որտեղ կարելի է գտնել բազմաթիվ հետաքրքիր նորամուծություններ:

Ինչպես նշեց ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը, հետաքրքրությունը կենտրոնի հանդեպ աճում է ինչպես այցելուների թվի, այնպես էլ կայքի հաճախորդների առումով:

«Մենք փորձել ենք այն ավելի ինտերակտիվ դարձնել: Նոր լուծումները կօգնեն օգտատերերին պատկերացում կազմել կենտրոնի մասին, դիտել լուսանկարներ, կատարել վիրտուալ շրջագայություն և առցանց գրանցվել տուրերի կազմակերպման համար», – ասաց Նահապետյանը:

Ինչպես նշեց ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը, նոր կայքը համատեղում է միանգամից մի քանի գործառույթ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն վիրտուալ այցելել թանգարան, այլև ծանոթանալ որոշ ցուցանմուշներին:

«Իր ուղիղ գործառույթներից բացի, որոնք վերաբերում են հայկական դրամի պատմությունն ու ԿԲ–ի գործունեությունը ներկայացնելուն, կայքը լուծում է նաև մի շարք կարևոր ֆունկցիոնալ խնդիրներ` մասնավորապես, կայքում հնարավոր է գրանցվել դպրոցականների, ուսանողների և առանձին խմբերի այցելություններ կազմակերպելու համար», – ասաց Բարսեղյանը:

Ըստ նրա, առցանց գրանցման համակարգը բավականին պարզ է` ներկայացված տարբերակներից անհրաժեշտ է ընտրել այցելության համար հարմար օրը և ժամը, նշել դպրոցի թիվը և դասարանի երեխաների քանակը, էքսկուրսիայի անցկացման համար անհրաժեշտ լեզուն, ինչպես նաև նշել էլեկտրոնային հասցե:

Թանգարանի աշխատակիցները կհամաձայնեցնեն ամսաթիվը, և շրջագայությունից մի քանի օր առաջ կուղարկեն հիշեցում: Միաժամանակ, երկրորդ այցելության դեպքում ավելի հեշտ կլինի ձևակերպել հայտը, քանի որ համակարգը «կհիշի» ձեր տվյալները:

«Այսուհետ կայքում հնարավոր է կատարել  վիրտուալ շրջագայություն`360˚ ձևաչափով, որտեղ ներկայացված են հայկական թղթադրամները և մետաղադրամները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր հուշադրամները», – ասաց Բարսեղյանը:

Վիրտուալ շրջագայության ընթացքում այցելուները կարող են ծանոթանալ ցուցահանդեսի նոր ցուցանմուշներին, դրանց մանրամասներին, լուսանկարներին, սակայն ցուցադրության հետ ամբողջությամբ հնարավոր կլինի ծանոթանալ` այցելելով կենտրոն։

Նա նաև նշեց, որ կայքում կարելի է ծանոթանալ ոչ միայն փողերի մասին հետաքրքիր փաստերի հետ, այլև մասնակցել հայկական դրամի պաշտպանության աստիճաններին և ֆինանսական գործիքներին վերաբերող կրթական ծրագրերին, ինչպես նաև խաղալ առցանց խաղեր` հավաքել փազլ հայկական թղթադրամներից, որտեղ մակարդակներն աստիճանաբար բարդանում են կամ մասնակցել «Ֆինանսական ֆուտբոլ» խաղին։

Նրա խոսքով, կենտրոնն իր այցելուներին առաջարկում է նաև գրառում թողնել Այցելուների գրքում, այցելուները կարող են իրենց տպավորությունների մասին գրել հենց պլանշետով և մեկնաբանությունը կհրապարակվի կենտրոնի կայքում։

Ինչպես նշեց կենտրոնի ղեկավարը, կանոնավոր կերպով թարմացվում է նաև գրադարանը, պրոֆեսիոնալ գրականությունից կարող են օգտվել ասպիրանտները, դասախոսներն ու գիտնականները` պարզապես գրանցվելով կենտրոնի գրադարանում։

Կենտրոնում հատուկ էկրանների վրա հնարավոր է դիտել տեսահոլովակ և ծանոթանալ տարբեր ֆինանսական կառույցներին, դրանց գործառույթներին։

Կենտրոնն առաջին այցելուներին ընդունել է 2011 թ.–ի սեպտեմբերի 20–ին։ Այցելուների թիվը տարեցտարի աճում է, յոթ տարվա ընթացքում կենտրոն է այցելել ավելի քան 70 հազար մարդ (որից 10 հազարը մարզերի բնակիչներ են)։ 2016 թ.–ից կենտրոնում գործում է նաև Պետական գանձարանի պատմամշակութային դրամագիտական արժեքների ցուցադրություն։

Կենտրոնի հիմնական նպատակն է ավելացնել ԿԲ–ի գործառույթների և գործունեության մասին իրազեկվածության մակարդակը թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով։ Կենտրոնում գործում են նաև ինտերակտիվ գոտիներ, դրամական միավորների և բանկոմատների իսկությունը ստուգելու լաբորատորիա, ինչպես նաև երկու մուլտիմեդիոն խաղեր։ Հատուկ կինոսրահում այցելուները կարող են ծանոթանալ հայկական դրամի պատմությանը, ԿԲ–ի գործունեությանը, դիտել մուլտֆիլմեր գների կայունության և ֆինանսական համակարգի գործունեության մասին։

Կենտրոնի հիմնական թիրախային խումբը դպրոցականներն ու ուսանողներն են, որոնց համար ամեն օր կազմակերպվում են մի քանի շրջայցեր` 1,5–2,5 ժամ տևողությամբ։ Կենտրոնի դռները բաց են նաև մասնավոր այցելությունների համար։ Խմբերի համար շրջայցերը կազմակերպվում են նախնական գրանցման դեպքում` էքսկուրսավարների ուղեկցությամբ և բացարձակ անվճար։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում Т-Банк–ի հաճախորդների համար արդեն հասանելի է գնումների վճարումը QR կոդի միջոցով

Т-Банк–ի հաճախորդներին հասանելի է դարձել Հայաստանում գնումների դիմաց QR կոդով վճարումը բջջային հավելվածի միջոցով

Հայաստանի բանկերը կիսամյակի արդյունքում ավելացրել են զուտ շահույթը՝ մինչև 219,7 մլրդ դրամ

Ընդ որում, ընթացիկ տարվա II եռամսյակի արդյունքներով բանկային համակարգի շահույթը կազմել է 116,24 միլիարդ դրամ՝ նույն տարվա I եռամսյակի 103,48 միլիարդ դրամի դիմաց, աճը կազմել է 12,32%

Հունվար–հունիսին ավելի քան 762 հազ․ մարդ օգտվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծառայություններից

Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է շուրջ 1,8 միլիոն մարդու

Երևանի բյուջեի սեփական եկամուտները հունվար–հունիսին գերակատարվել են 10,3%–ով

Կատարողականը կազմել է 110,3%, գերակատարումը՝ շուրջ 4,6 մլրդ դրամ

Ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան մայիսին աճել է 30,2%-ով. Համաշխարհային բանկ

Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2026 թ.-ի մայիսին աճել է 30,2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – July 2026» ամենամսյա ամփոփագրում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img