ՀՀ ԿԲ–ն նվազեցրել է 2018 թ.–ի տնտեսական աճի կանխատեսումը` մինչև 4,6-5,1%

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2018 թ.–ի համար` մինչև 4,6-5,1%։ Այս մասին նշվում է «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության 2018թ. 4-րդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2018 թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության) մեջ։

Նախորդ հաշվետվության մեջ ՀՆԱ–ի աճը կանխատեսվում էր 5,6-6,9% մակարդակում։

«Տնտեսական ակտիվության բարձր տեմպերը, որոնք գրանցվել են 2018 թ.–ի առաջին եռամսյակում, սկսել են նվազել երրորդ եռամսյակից։ Սակայն դեռևս պահպանվում է մասնավոր հատվածի ծախսերի աճը, ինչը պայմանավորված է շրջանառվող միջոցների պաշարների աննախադեպ աճով», – նշվում է հաշվետվության մեջ։

ԿԲ–ի հաշվետվության մեջ նշվում է, որ 2018 թ.–ին կանխատեսվող տնտեսական աճը պայմանավորված է հիմնականում ներդրումների ակտիվությամբ, վարկավորման աճով, ինչպես նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ թվով։

Միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճը պայմանավորված կլինի տնտեսական ակտիվությամբ և իրականացվող բարեփոխումներով։ ԿԲ–ի կանխատեսմամբ, 2019 թ.–ն ակնկալվում է տնտեսական աճ` 4,4-5,5%–ի, իսկ 2020 թ.–ին` 3,9-5,4%–ի սահմանում։

«Միջնաժամկետ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված կլինի արտադրական հզորությունների ընդլայնմամբ, կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումներով, ինչպես նաև գործընկեր երկրներում գրանցվող տնտեսական աճով», – նշվում է հաշվետվության մեջ։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2017թ.–ին նախատեսվում էր 3,2%,, իսկ 2018 թ.–ին`4,5%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img