Բացվել է ՎՏԲ – Հայաստան Բանկի «Տիգրան Մեծ» նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ – Հայաստան Բանկը բացել է իր 69-րդ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, մասնաճյուղը տեղակայված է Երևանի երկաթգծի կայարանի շենքում՝ Տիգրան Մեծ 86 հասցեում:

Հարմարավետ տեղանքի շնորհիվ Բանկի հաճախորդները, ինչպես նաև երկաթգծի կայարանի և «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի ուղևորները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից`ավանդներիի և վարկերի ձևակերպում; հաշվեհամարների համալրում; դրամական փոխանցումներ; կոմունալ վճարումների իրականացում; բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն:

Նոր ժամանակակից մասնաճյուղը համալրված է ինքնասպասարկման գոտիով, որտեղ տեղադրված են բանկոմատ և վճարային տերմինալ, ինչը թույլ է տալիս հաճախորդներին իրականացնել բանկային/քարտային հաշիվների, ավանդների, վարկերի մարման ու կոմունալ վճարումների և այլ ծառայությունների կանխիկացման և համալրման գործարքներ: Մասնաճյուղը աշխատելու է հատուկ ռեժիմով` երկուշաբթի – ուրբաթ՝ 08:15-19:45 և շաբաթ օրերին ՝11:00-15:00։

Բացման օրը բանկի հաճախորդներին սպասվում էր անակնկալ՝ նրանք ունեին հնարավորություն նույն պահին տեղում օգտվել Բանկի առաջարկից և ձեւակերպել վարկ «Ամանորյա» 9% տոկոսադրույքով 3 ամսվա սպասարկմամբ: Բացի այդ, նորաբաց մասնաճյուղի առաջին հաճախորդները ստացան MasterCard Gold տարեկան սպասարկումով քարտեր անվճար առաջին տարվա համար:

«Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում: Նոր մասնաճյուղի բացման ժապավենը հյուրերի եւ հաճախորդների ներկայությամբ կտրեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորեց ՎՏԲ-Հայաստան Բանկին ընդլայնման և «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացման առիթով:

«Այս մասնաճյուղը աչքի է ընկնում այն փաստով, որ գտնվում է Երեւանի երկաթուղային կայարանում՝ Հայաստանի պատմամշակության վայրերից մեկում: Այն նաև նշանակալի է քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկը  ունեցել է արդյունավետ համագործակցություն մեկ այլ ռուսական ընկերության` ՀԿԵ-ի հետ»,– ասաց նա։

«Այսօր, մեր մասնաճյուղային ցանցը համալրվել է եւս մեկ` ”Տիգրան Մեծ” մասնաճյուղով: Հրավիրում ենք բոլորին Բանկի նոր հարմարավետ մասնաճյուղ՝ օգտվելու ժամանակակից եւ տեխնոլոգիական ծառայություններից եւ պրոդուկտներից: Մեր կարծիքով, այսքան բազմամարդ վայրում գտնվող մասնաճյուղը հայտնի կդառնա ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացմանը աջակցելու համար ՀԿԵ-ի կառավարությանը: Թույլ տվեք նկատել, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվել միայն մասնաճյուղի բացմամբ. իրականացվել է նաեւ նոր Երեւան-Գյումրի-Երեւան երկաթուղղով էլեկտրական գնացքի բրենդինգավորում ՎՏԲ չափանիշներին»,– նշեց  ՎՏԲ –Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img