Յունիբանկը միկրոբիզնեսի համար նախատեսված վարկերը հաստատում է հաշված րոպեների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն ավտոմատացրել է միկրոբիզնեսի համար նախատեսված մինչև 2 մլն ՀՀ դրամ գումարի անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրության գործընթացը: Վարկային կոնվեյերը հիմնված է Պրոտոբեյզ Լաբարատորիզ ընկերության կողմից մշակված նորագույն CRM համակարգի վրա, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հայտերի ձևակերպման և վերլուծության գործընթացի ավտոմատացման շնորհիվ, Յունիբանկում հաճախորդի վարկունակությունը գնահատվում է առավելագույնս արագ և պատասխանը տրամադրվում է հայտը ներկայացնելուն պես: Ճկուն մոդուլային կառուցվածքի շնորհիվ` համակարգը կարելի է համապատասխանեցնել գոյություն ունեցող ցանկացած խնդրին, նշել պրոդուկտների բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու փոխել հասանելիության պայմանները», – նշվում է տարածած հաղորդագրությունում։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս բացառելու մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում ընդունելիս և էապես տնտեսում է հաճախորդների ժամանակը։ Արդյունքում, բանկը հաջողությամբ լուծում է որակյալ վարկառուների բազայի ձևավորման խնդիրը և մի քանի անգամ բարձրացնում կորպորատիվ բիզնեսի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը:

«Բիզնեսին օժանդակելը` Յունիբանկի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկն է: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «ՓՄՁ-ի դերը Հայաստանի տնտեսության մեջ. 2017» վերլուծության համաձայն,  ակտիվ հարկատուների կառուցվածքում ՓՄՁ մասնաբաժինը կազմում է 77%` ավելի քան 82 000 կազմակերպություն, որոնցից մեծ մասը դա գերփոքր և փոքր ընկերություններն են: Միկրո և փոքր բիզնեսի զարգացման համար կարևոր դեր ունեն վարկային միջոցների հասանելիությունը և սպասարկման պարզեցված գործընթացը», – նշում են բանկից:

«Հաշվի առնելով Պրոտոբեյզ Լաբարատորիզ ընկերության հետ հաջող փորձը մանրածախ ոլորտում, մենք որոշեցինք շարունակել մեր համագործակցությունը և ներդնել CRM համակարգ նաև բիզնես վարկերի համար: Այդպիսով, մենք հաճախորդներին առաջարկում ենք ավելի հարմար և արագ սպասարկում, միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը: Մենք կշարունակենք ակտիվ տեմպերով մեծացնել միկրոբիզնեսի ֆինանսավորման ծավալները և արդեն 2019 թվականին վարկային կոնվեյերի միջոցով կհաստատենք մինչև 4 մլն ՀՀ դրամ գումարի վարկեր», – նշեց բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը։

2018 թվականի հունվար-նոյեմբերին Յունիբանկի կողմից միկրոբիզնեսին տրամադրված վարկերի քանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%, իսկ պորտֆելի հավելաճը կազմել է ` 32%:

Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img