Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին Nasdaq OMX Armenia-ում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի ԱՄՆ դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Abond ցուցակում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Յունիբանկի 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի ցուցակման արարողությանը Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հնչեցրին ցուցակման զանգը։

Ընդհանուր առմամբ ցուցակվել է 50000 հատ պարտատոմս(UNIBB6) 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5․5% տարեկան եկամտաբերությամբ։

Շրջանառության ժամկետը 36 ամիս է, վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։

«Լինելով բաց բաժնետիրական ընկերություն` Յունիբանկն ակտիվ գործունեություն է ծավալում արժեթղթերի շուկայում և հասարակությանը հնարավորություն ընձեռում օգտվել ավելի բարձր եկամտաբերություն ունեցող ներդրումային գործիքներից: Մենք արդեն իրականացրել ենք պարտատոմսերի 8 թողարկում: Այս տարի բանկը տեղաբաշխել է1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար գումարի պարտատոմսեր, որոնց նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը փաստում են բնակչության բարձր վստահության և բանկի արդյունավետ և հեռանկարային ռազմավարության մասին: Մենք բարձր են գնահատում մեր համագործակցությունը ֆոնդային բորսայի հետ և գալիք տարի ևս նախատեսում ենք իրականացնել պարտատոմսերի նոր թողարկումներ», – նշել է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Այս օրը նաև հատկանշական էր, քանի որ զանգն առաջին անգամ էր հնչում ֆոնդային բորսայի նոր գրասենյակում։

Զանգի հնչեցման ավանդույթը գալիս է դեռ 19–րդ դարից և կարևորվում է նրանով, որ աշխարհի տարբեր բորսաներում այն ազդարարում է կարևոր իրադարձությունները, օրինակ` արժեթղթերի ցուցակումը։

«Ողջունում եմ Յունիբանկին և շնորհավորում բոլորիս մեր նոր գրասենյակում ցուցակման առթիվ զանգի հնչեցման առաջին արարողության կապակցությամբ։ Միևնույն ժամանակ հորդորում եմ տնտեսության մասնակիցներին ներգրավել ֆինանսավորում արժեթղթերի միջոցով իրենց իսկ հաճախորդներից։ Որպես բորսա՝ մենք գործադրում ենք առավելագույն ջանքեր, որ ստեղծենք հարմարավետ հնարավորություններ մեր բոլոր հաճախորդների համար՝ թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների։ Եվ Ինչպես ցույց են տալիս վերջին ամսվա արդյունքները մենք ճիշտ ուղու վրա ենք», – ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img