ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa քարտերի հետ համատեղ իրականացնում է ձեր երազանքները

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa բոլոր քարտապաններին ուրախությամբ հայտարարում է Dubai Shopping Festival մեկնարկի մասին, որը կտևի մինչև 2019 թ.-ի հունվարի 26-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Dubai Shopping Festival-ը համաշխարհային մաշտաբի գնումների տոնակատարություն է, որը ամեն տարի հավաքում է գնորդներ ու վաճառողներ ամբողջ աշխարհից:

«Պլանավորե՛ք ձեր ճանապարհորդությունն ու հանգիստը Դուբայում Visa-ի հատուկ առաջարկներով. Jumeirah Hotels & Resorts. վճարե՛ք Visa քարտերով և ստացե՛ք մինչև 25% զեղչ սենյակ ամրագրելուց և մինչև 20% Jumeirah  ռեստորաններում; Dubai Pass (Dubai Tourism). ստացե՛ք բացառիկ 15% զեղչ Dubai Pass քարտին, որը թույլ կտա այցելել 30 տեսարժան վայր Դուբայում; ստացե՛ք տարբեր առաջարկներ Majid-Al-Futaim-ում և Meraas առևտրի կենտրոններում Dubai Shopping Festival-ի ողջ ընթացքում», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

  • Պիտակներ
  • VISA
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img