ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է 10-ամյակի լավագույն համագործակցող բանկ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Ֆինանսական համակարգի հաշտարարը մրցանակներ հանձնեց ՀՀ բանկերին:

Ինչպես հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը, ֆինանսական հաշտարարի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույնը երեք անվանակարգերում` «Lավագույն համագործակցող բանկ», «Լավագույն համագործակցող աշխատակից» և «10-ամյակի լավագույն համագործակցող բանկ»:

«Լավագույն համագործակցող աշխատակից» անվանակարգում վկայագրի արժանացել է Իրավաբանական վարչության ընդհանուր գործերի իրավական ծառայությունների բաժնի աշխատակից՝ Աննա Բաղդասարյանը:

ՎՏԲ –Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Իվան Տելեգինն ասաց, որ վերջին 10 տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ստացել է ՀՀ-ում Ֆինանսական հաշտարարի հետ համագործակցող լավագույն բանկի կոչում, և այսօր Բանկը ստացել է բարձրագույն պարգև, հաստատելով անհերքելի պրոֆեսիոնալիզմ ու բարձրակարգ աշխատունակություն: Բանկի հիմնական խնդիրներից մեկը հուսալի ֆինանսական գործընկեր լինելն է:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img