Հայէկոնոմբանկը ցուցակման է ներկայացրել 2․1 մլն ամն դոլար ծավալով պարտատոմսեր Հայաստանի Ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 26-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի 2․1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվեցին AMX ֆոնդային բորսայի Bbond հարթակում։ Սա Հայէկոնոմբանկի առաջին ցուցակումն էր այս տարի, հայտնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան:

Ըստ տեղեկատվության, ընկերության դոլարային պարտատոմսերը (HEZBB5) ցուցակվել են 2.1 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, 5.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ և վճարումների եռամսյակային պարբերականությամբ։

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ գործող ծրագրային ազդագրի շրջանակներում վաղաժամկետ ավարտել ենք պարտատոմսերի 2-րդ (AMHEZBB25ER9) տրանշի տեղաբաշխումը և սկսել Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակման գործընթացը: Ընդհանուր առմամբ, բանկը, բացի այս թողարկումից, արդեն տեղաբաշխել է 4 միլիոն ԱՄՆ դոլար և 100 միլիոն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր, որոնք ցուցակված են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունեն մարքեթ մեյքեր», – ասել է Հայէկոնոմբանկի վարչության նախագահ Արամ Խաչատրյանը։

Հայէկոնոմբանկն իր 50 մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակի միջոցով մատուցում է բանկային ծառայություններ ՀՀ և ԼՂՀ տարածքում և, որպես Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինը, որ վերակազմավորվել է բաժնետիրական բանկի և գրանցվել ՀՀ Կենտրոնական բանկում (1991թ. օգոստոսի 26-ին), միտված է զարգանալ որպես միջազգային չափանիշներով ռիսկերի գործուն համակարգով, առաջընթաց տեխնոլոգիաներով առաջնորդվող, օրինապաշտ և թափանցիկ կառույց, որն իր գործունեությամբ նպաստում և ապահովում է թե´ ՀՀ բանկային համակարգի կայունությունը, թե´ երկրի տնտեսության զարգացումը:

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009 թվականի հունիսից Հայաստանի ֆոնդային բորսան նաև հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img