Յունիբանկը նվազեցրել է «Էքսպրես» վարկատեսակի տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը նվազեցրել է «Էքսպրես» բիզնես վարկի տոկոսադրույքը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բիզնեսի համար  ամենաարդիական խնդիրներից մեկը անհրաժեշտության  դեպքում արագ և պարզեցված գործընթացով դրամական հոսքեր  ստանալն է:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Յունիբանկի «Էքսպրես» վարկը նախատեսված է հենց այս նպատակի համար: Վարկը տրամադրվում է փոքր և  միջին ձեռնարկություններին և անհատ ձեռնեռեցներին բոլոր բիզնես նպատակների համար:

Հաշվի առնելով վարկատեսակի հանդեպ աճող պահանջարկը և բիզնեսի արդի կարիքները, Յունիբանկն էապես բարելավել է «Էքսպրես» վարկի պայմանները` նվազեցնելով տոկոսադրույքը, երկարացնելով մարման ժամկետը և մեծացնելով գումարի չափը: Այսուհետ վարկը տրամադրվում է սկսած 8% տարեկան  տոկոսադրույքով` մինչև 120 ամիս ժամկետով: Վարկը  կարելի է ձևակերպել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ  եվրոյով:

«Էքսպրես» վարկի գումարը կազմում է մինչև 50  մլն ՀՀ դրամ, սակայն մինչև 12,5 մլն ՀՀ դրամի դեպքում վարկը կարելի է ստանալ առանց համապարփակ ֆինանսական  վերլուծության: Այսինքն, բիզնես վարկի տրամադրման  վերաբերյալ  բանկի որոշումը հաճախորդը կարող է ստանալ 1-2 օրվա ընթացքում:

2018թ.-ին  Յունիբանկը տրամադրել է մոտ 26 մլրդ ՀՀ դրամի բիզնես  վարկ` խթանելով ՓՄՁ-ների զարգացումը: Վարկավորման  նոր  շահավետ  պայմանները կբարձրացնեն դրամական միջոցների հասանելիության            մակարդակն ավելի մեծ թվով ՓՄՁ-ների համար:

 «Յունիբանկի  առաջնային ուղղություններից է աջակցել գործող ՓՄՁ-ներին` իրենց բիզնեսի ծավալները մեծացնելու և գործունեության                   արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք առաջարկում ենք ոչ միայն ծառայությունների փաթեթ, այլ   նաև մասնագիտական խորհրդատվություն, ինչը  հնարավորություն է տալիս բիզնեսին ճիշտ գնահատել ռիսկերը  և մշակել իրագործելի բիզնես պլան», – նշել  է Յունիբանկի Վարչության անդամ, Կորպորատիվ բիզնեսի  զարգացման  և  վաճառքների  տնօրեն  Դավիթ  Պետրոսյանը:        

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img