ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա Mastercard քարտերի տրամադրմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է նոր ակցիա և տրամադրում MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագնով: Ակցիան կտևի մինչև 01.04.2019թ.: Ակցիայի ընթացքում դուք կարող եք ձեռք բերել նոր, բարձր կարգավիճակ ունեցող MasterCard Gold քարտ`ավելի ցածր կատեգորիայի քարտի սակագներով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիայի ընթացքում Բանկի բոլոր հաճախորդներին`ինչպես պոտենցիալ, այնպես էլ գործող քարտապաններին  (քարտի վերաթողման դեպքում) կտրամադրվեն MasterCard Gold քարտեր 25.000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման սակագնով` 5,900 ՀՀ դրամ գործող սակագնի փոխարեն կամ 590 ՀՀ դրամ ամսավճարով գործող՝ 2, 500 ՀՀ դրամի փոխարեն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard- ի հիմնական առավելություններն ու ծառայությունները. ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը աշխատում են ոչ միայն չիպային պլատֆորմի վրա, այլ նաև «անհպում», որը ի տարբերություն մագնիսական քարտերի, ապահովում է անվտանգության ավելի բարձր մակարդակ` քարտապանի տեղեկատվությունը չարտոնված օգտագործումից: Բացի այդ, վճարել անկանխիկ քարտով շատ հեշտ է, քանի որ MasterCard վճարման տերմինալները հասանելի են ամբողջ աշխարհում: ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը բազմարժութային են, ինչը նախատեսում է 4 հիմնական արժույթների առկայությունը`ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ռուսական ռուբլի: ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը կարելի է օգտագործել ավելի քան մեկ միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ վճարումներ աշխարհի ավելի քան 32 միլիոն առևտրի և սպասարկման կետերում», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

MasterCard քարտի սպասարկման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ավելի մանրամասն տեղեկություն ակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img