Յունիբանկը«Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղ է բացել

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ երկուշաբթի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։  

Մասնաճյուղը գործում է Երևան, Բաշինջաղյան փողոց 188/5-6 հասցեում: 

Նոր մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Նոր մասնաճյուղում տեղադրված են նաև Յունիբանկի տերմինալներ, որպեսզի հաճախորդներն ինքնուրույն իրականացնեն բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ:

«Մեր հաճախորդների թիվը գնալով աճում է: Նրանց համար հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով մենք որոշեցինք նոր մասնաճյուղեր բացել ծանրաբեռնված շրջաններում: «Գևորգ Չաուշ»-ը մեր 47-րդ մասնաճյուղն է և ինչպես բոլորը, աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով` ապահովելով արագ և որակյալ սպասարկում:  Համեցեք մեր նոր մասնաճյուղ, սիրով սպասում ենք մեր հաճախորդներին», – նշեց  Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:  

Այս տարի Յունիբանկը նախատեսում է 5 նոր մասնաճյուղ բացել նաև մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան, Արարատ և Սիսիան քաղաքներում: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 7–13)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր հիմնականում կապիտալի շուկայի, բանկային հատվածի, պետական փոխառությունների և վճարային ենթակառուցվածքների զարգացման շուրջ

ՀՀ  ԿԲ–ն ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը․ ինչպես է այն փոխվել 2022թ․–ի վերջից (ԳՐԱՖԻԿ)

Կենտրոնական բանկը նախօրեին ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 17-ի համեմատ, նվազել է 0.06 կետով՝ կազմելով 363.44 դրամ

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր

Սննդամթերքի գները կազմում են Հայաստանում գնաճի 57%-ը. Համաշխարհային բանկ

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներին է բաժին ընկնում գնաճի 57%-ը՝ չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը հունիսի 8,6%-ից օգոստոսին հասնելով 6,4%-ի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img