ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard-ը հնարավորություն են ընձեռում մեկնելու Disneyland Paris

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ հայտարարում է ակցիա, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ակցիան հնարավորություն կընձեռի շահելու հեքիաթային ճանապարհորդություն դեպի կախարդական երկիր` Disneyland և երաշխավորված նվեր` կինոյի 2 տոմս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard քարտապաններին:

Մարտի 1-ից մինչև ապրիլի 14-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները MasterCard- ի միջոցով 8 000 ՀՀ դրամ և ավելի անկանխիկ գնումներ կատարելով և կտրոնները ներկայացնելով կկարողանան

տեղում ստանալ երաշխավորված մրցանակներ, ինչպես նաև մասնակցել մեծ մրցանակների խաղարկությանը:

«Ստանլով 8,000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ կտրոնները, Դուք կարող եք յուրաքանչյուր 8 կտրոն պրոմո-կետերում փոխանակել երաշխավորված նվերներով, ինչպես նաև մասնակցել վիճակախաղին: Ներկայացված 8 կտրոնների դիմաց Դուք կստանաք CinemaStar եւ KinoPark կինոթատրոնների 2 տոմս և 1 միավոր` երաշխավորելով վիճակախաղի մասնակցությունը: Պրոմո-կետերը տեղակայված են Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում և գործում են են մարտի 1-ից մինչև ապրիլի 14-ը՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 12:00-ից մինչև 20:00: Շահողը հայտնի կդառնա ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին վիճակահանության սկզբունքով` Random Picker-ի  համակարգի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բանկից հայտնում են նաև, որ խաղարկության մասնակիցները նաև կունենան եզակի  հնարավորություն` մասնակցելու Disneyland Paris- ում Walt Disney Studio Park թեմատիկ զբոսայգու բացման շոուին:

Ակցիայի մանրամասները կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական գործընկեր MasterCard-ի  կայքում:

Բանկից հիշեցնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է MasterCard քարտերի վերաբերյալ ակցիա, որի համաձայն մինչև 01.04.2019 կարող եք ձեռք բերել MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագներով՝ տարեկան 2 500 ՀՀ դրամ սպասարկման վճարով, ստանդարտ 5,900  ՀՀ դրամ փոխարեն:

MasterCard Gold քարտերի ձեռքբերման,  պայմանների և սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի Կոնտակտային կենտրոնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img