ՓՄՁ-ների զարգացմանը կուղղվի 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ . ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր:

Կողմերի միջև այս համագործակցության նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը խթանելն է, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մենք ուրախ ենք կրկին համագործակցել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ:  Մեր գործընկեր հիմնադրամից ստացած ֆինանսական գործիքը մեզ հնարավորություն կտա տեղական արժույթով վարկավորել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին, որոնց հետ գործարար հարաբերությունների շարունակական զարգացումը մեր բանկի առաջնային նպատակներից մեկն է»,-նշել է Հակոբ Անդրեասյանը:

EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն իր խոսքում նշել է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման գործին, ինչն էլ EFSE-ին հնարավորություն է տալիս և՛ աջակցել այդ բիզնեսների զարգացմանը, և՛ նոր թափով Հայաստանում զարգացնել տնտեսական հարաբերությունները:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և EFSE-ի համագործակցությունը մեկնարկել է 2013թ.-ին` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img